Հայաստանի հավաքականը հաղթեց Հունաստանին

Եվրո2020֊ի ընտրական փուլի 4֊րդ տուրում՝ Հայաստանի հավաքականը 3֊2 հաշվով հյուրընկալվելիս հաղթեց Հունաստանի ընտրանուն։ Մեր ընտրանու կազմում գոլերի հեղինակ դարձան՝ Ալեքսանդր Կարապետյանը  (8), Գևորգ Ղազարյանը (32) և Տիգրան Բարսեղյանը (74)։ Մրցակցի կազմում աչքի ընկան՝ Զեկան (54) և Կոնստանտինոս Ֆորտունիսը (87)։

Հունաստան 2 ֊ 3 Հայաստան

Մեր հավաքականը տարավ 2֊րդ հաղթանակը և վաստակեց 6 միավոր։ Այժմ մեր ընտրանին ընթանում է մրցաշարային աղյուսակի 3֊րդ տեղում զիջելով Իտալիային (12) և Ֆինլանդիային (9)։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին։