Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Հայաստանի քաղաքացիները չեն կարողանում վերադառնալ Եգիպտոսից

Եգիպտոս հանգստի մեկնած ՀՀ քաղաքացիները հերթական խնդրի առաջ են կանգնել։
Ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ 10 օրով հանգստի մեկնած երեք ընտանիքներ Շարմ  Էլ Շեյխում պարզել են, որ հյուրանոցում իրենց համար միայն 6 օրվա համար է տեղ ամրագրված և վստահ չեն՝ հետադարձ թռիչք ունեն, թե ոչ: Եգիպտոսում մնացած զբոսաշրջիկներից Անահիտ Սերոբյանը հայտնեց, որ տուրիստական փաթեթները ամրագրել են «Info travel» տուրիստական գործակալությունում։ «Մենք 10 օրվա համար ենք վճարել, բայց երեկ հյուրանոցում ասացին, որ միայն 6 օրվա համար է վճարված, երեկվանից դրսում ենք, հյուրանոցներում ազատ տեղ չկա, երեք ընտանիք ենք՝ 10 հոգով, մեզ հետ մանկահասակ երեխաներ կան»,– ասաց մեր զրուցակիցը։ Սերոբյանի խոսքով՝  հետադարձ թռիչքը նախատեսված է օգոստոսի 17–ին, սակայն մինչ այդ հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու իրենց կեցության հարցը։ ««Info travel» ընկերության տնօրեն Նոյեմ Շահինյանը երեկվանից տարբեր պատճառաբանություններ է բերում, իբր հյուրանոց են փնտրում,  ասում է՝ կգանք ձեր հետևից, բայց  չեն գալիս։ Հիմա մենք կասկածներ ունենք՝ ամսի 17–ի համար մեր տոմսերը նախապես ամրագրված են, թե՞ ոչ։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.