Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Հայաստանյան ընդամենը մեկ բուհ ընդգրկվել է լավագույնների ցանկում

Հրապարակվել է աշխարհի լավագույն բուհերի ցանկը։  Վարկանշային աղյուսակում 2 հազար բարձրագույն ուսումնական հաստատություններ են ներառված աշխարհի տարբեր երկրներից։

Հայաստանյան ընդամենը մեկ բուհ է ընդգրկվել լավագույնների ցանկում։ Երևանի պետական համալսարանը ցուցակում 1930-րդ տեղում է։ Հնարավոր 100 միավորից ԵՊՀ-ն, ըստ միջազգային կենտրոնի, ունի 66.1 միավոր։

Առաջատարը Հարվարդի համալսարանն է։  Աղյուսակի լավագույն եռյակում ամերիկյան բուհերն են, 4-րդ և 5-րդ տեղերում Բրիտանական բուհերն են, ապա նորից ամերիկյան հաստատություններն են։

Հարևան Վրաստանից Թբիլիսի պետական համալսարանն աղյուսակում 1073-րդ տեղում է,  Իլիայի պետական համալսարանը՝ 1549-րդ տեղում է։

Իրանից ցանկում մոտ չորս տասնյակ բուհ է ներառված, Թուրքիայից՝ վեց տասնյակ։ Ադրբեջանից որևէ բուհ ընդգրկված չէ։

Ռուսաստանից վարկանշային աղյուսակում 20 բուհ է ընդգրկվել։ Դրանից առաջատար է Մոսկվայի ֆիզիկայի ու տեխնոլոգիաների  համալսարանը, որը ցուցակի 539-րդ տեղում է։

Աղյուսակը կազմելիս հեղինակներն առաջնորդվել են  կրթության որակով, կատարված հետազոտությունների արդյունքներով, շրջանավարտների աշխատանքի անցնելու հնարավորություններով, ֆակուլտետների որակով, որտեղ հաշվի են առնվում այնտեղ աշխատող դասախոսների միջազգային մրցակաները, պարգևներն ու մեդալները, միջազգային գիտական ամսագրերում հրատարակված աշխատատությունների թվով, հղման ցուցանիշներով։

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.