Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Հայաստան է ժամանում Ուրուգվայի արտգործնախարարը

Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոան, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Վաղը՝ օգոստոսի 14-ին, ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի շրջանակում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսվում են Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումները նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Ուրուգվայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.