Չրք. Հլս 17th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Հայկական 131 հեռուստասերիալները

Հեռուստասերիալը մեր իրականություն ներխուժեց դեռևս 20-րդ դարի 80-ական թվականների վերջերից և այդ ժամանակից էլ Հայաստանում մարդկանց սկսեցին կնքել նաև սիրված հեռուստասերիալի սիրված հերոսի կամ հերոսուհու անուններով: Հենց այդ ժամանակից էլ հայկական իրականություն մտան Մարիաննա, Կասանդրա, և այլ անուններ: Ոմանք հպարտանում են դրանով, ոմանք` ամաչում:

Հայ տնտեսուհիների գերակշիռ մեծամասնությունը դիտում է հեռուստասերիալներ և նրանց մի մասի առօրյայի մի մասն էլ կազմում են հենց այդ սերիալները: Ոմանք նույնիսկ այնքան են տարվել դրանցով, որ օրեկան դիտում են 5-6 հեռուստասերիալ և անգիր հիշում են թե’ այդ սերիալների ցուցադրման ժամերը, թե’ նրանց հերոսների անունները: Մարդկանց մի մասն էլ խիստ բացասական է տրամադրված բոլոր հեռուստասերիալների հանդեպ: Մարդիկ էլ կան, որոնք թեև քննադատում են, բայց շարունակում են դիտել այն: Այդ են ապացուցում համացանցում հեռուստասերիալների ունեցած բարձր դիտողունակությունը:

Ի վերջո, հեռուստասերիալը չարի՞ք է, թե՞ բարիք: Ապահովում է մարդկանց ազատ ժամանցը, թե՞ կտրում է մարդկանց իրականությունից և սեփական հոգսերից, նրանց վերածում յուրատեսակ զոմբիների, որոնք սերիալից այն կողմ ոչինչ չեն տեսնում և չեն էլ ուզում տեսնել: Այս հարցի պատասխանը յուրաքանչյուրս տալիս ենք յուրովի` կախված դրանց հանդեպ մեր ընդհանուր վերաբերմունքից:

Պետք է նշել, որ սկզբում հեռուստասեարիալները բրազիլիական էին, պորտուգալական, ամերիկյան, և պարզապես թարգմանվում էին ու ցուցադրվում հայկական հեռուստաալիքներով: Սակայն, 2006 թվականից սկսած հայկական հեռուստաալիքները մեկը մյուսի հետևից սկսեցին արտադրել և ցուցադրել սեփական հայկական հեռուստասերիալները:

Հայկական հեռուստասերիալների առաջնեկներն են համարվում «Դժբախտ երջանկություն», «Վերվարածները հիվանդանոցում», «Վերվարածները ընտանիքում», «Որոգայթ», «Բանակում» և այլ հեռուստասերիալները, որոնցից ոմանք արժանացան հասարակության լայն քննադատությանը, ոմանք ունեցան բավականին մեծ թվով հանդիսատես, իսկ «Որոգայթ» հեռուստասերիալը նույնիսկ գնվեց ռուսական հեռուստաալիքներից մեկի կողմից հասարակության շրջանում ունեցած իր բավականին բարձր դիտողունակության շնորհիվ:

Ռուսական հեռուստաալիքը նկարահանեց և ցույց տվեց «Որոգայթ»-ի նմանությամբ նկարահանած իր հեռուստասերիալը, որը նույնպես բարձր դիտողունակություն ապահովեց:

Այժմ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում վերջին 13 տարվա ընթացքում Հայաստանում նկարահանած 131 հեռուստասերիալների ցանկը, որը բոլորովին էլ ամբողջական ցանկը չէ այն հեռուստասերիալների, որոնք նկարահանվել են հատուկ հայ հանդիսատեսի համար:

Այդ հեռուստասերիալներից ոմանք իրենց սերիաների քանակով անցել են 500-ի սահմանը, ոմանց սերիաների քանակը հասնում է ընդամենը 1–1,5 տասնյակի, իսկ ոմանք էլ ունեցել են մի քանի եթերաշրջաններ:

ՀԱՅԿԱԿԱՆ 131 ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԸ

  1. 3 ընկեր – 17 սերիա
  2. Change 1 – 24 սերիա
  • Change 2 – 24 սերիա
  1. Outdance 1 – 43 սերիա
  • Outdance 2 – 28 սերիա
  • Outdance 3 – 60 սերիա
  1. Աբելի քույրը – 181 սերիա
  2. Ազիզյանները 1 – 24 սերիա
  • Ազիզյանները 2 – 24 սերիա
  • Ազիզյանները 3 – 24 սերիա
  • Ազիզյանները 4 – 24 սերիա
  • Ազիզյանները 5 – 23 սերիա
  1. ԱԻՆ 911 – 16 սերիա
  2. Ամերիկյան պատմություն – 26 սերիա
  3. Ամնեզիա – 82 սերիա
  4. Ամուսնացածների լիգա – 33 սերիա
  5. Այրված անուրջներ – 52 սերիա
  6. Անծանոթ Երևան – 71 սերիա
  7. Անծանոթը – 261 սերիա
  8. Աննա 1 – 400 սերիա
  • Աննա 2 – 264 սերիա
  1. Անցյալ – 11 սերիա
  2. Անցյալի ստվերներ – 176 սերիա
  3. Անուղղելիները – 126 սերիա
  4. Անուրջներ – 470 սերիա
  5. Առաջնորդները – 434 սերիա
  6. Ավազե դղյակ – 25 սերիա
  7. Բալենի – 32 սերիա
  8. Բախտաբեր – 141 սերիա
  9. Բանակում 1 – 222 սերիա
  • Բանակում 2 – 207 սերիա
  • Բանակում 3 – 233 սերիա
  1. Բացիր աչքերդ – 52 սերիա
  2. Գեներալի աղջիկը – 298 սերիա
  3. Գլենդել լայֆ 1 – 48 սերիա
  • Գլենդել լայֆ 2 – 38 սերիա
  1. Գնված երջանկություն – 20 սերիա
  2. Գրին քարտ – 15 սերիա
  3. Դեպի երազանք 1 – 25 սերիա
  • Դեպի երազանք 2 – 24 սերիա
  1. Դեպի վայրէջք – 25 սերիա
  2. Դժբախտ երջանկություն –
  3. Դժվար ապրուստ – 510 սերիա
  4. Դոմինո 1 – 32 սերիա
  • Դոմինո 2 – 24 սերիա
  • Դոմինո 3 – 24 սերիա
  • Դոմինո 4 – 20 սերիա
  • Դոմինո 5 – 18 սերիա
  1. Եթե գտնեմ քեզ – 254 սերիա
  2. Եդեմի գաղտնիքները – 31 սերիա
  3. Եղնիկների կածանը – 15 սերիա
  4. Եռաչափ սեր – 140 սերիա
  5. Ես տեսնում եմ – 25 սերիա
  6. Ես և նա – 25 սերիա
  7. Երանի – 278 սերիա
  8. Երջանկության արցունքները – 58 սերիա
  9. Երևի – 153 սերիա
  10. Զգուշացեք փողից – 8 սերիա
  11. Էլենի օրագիրը 1 – 197 սերիա
  • Էլենի օրագիրը 2 – 191 սերիա
  1. Էմիգրանտները – 145 սերիա
  2. Ընտանյոք հանդերձ – 28 սերիա
  3. Թաքնված սեր – 180 սերիա
  4. Թուղթ ու գիր – 17 սերիա
  5. Թունավոր սեր – 25 սերիա
  6. Ժառանգներ – 99 սերիա
  7. Ժառանգներ. Հատուցում – 128 սերիա
  8. Ինտրիգ – 13 սերիա
  9. Լիասուսին – 97 սերիա
  10. Լույսի պահապանը – 46 սերիա
  11. Լրագրողները 1 – 12 սերիա
  • Լրագրողները 2 – 14 սերիա
  • Լրագրողները 3 – 13 սերիա
  1. Խաղից դուրս – 25 սերիա
  2. Խաչվող հետքեր – 66 սերիա
  3. Խմբագրություն.am – 26 սերիա
  4. Խոպանի տեսություն 1 – 78 սերիա
  • Խոպանի տեսություն 2 – 28 սերիա
  1. Ծայրահեղ քայլեր –
  2.  Ծղրիդի երգը – 32 սերիա
  3. Կայարան – 396 սերիա
  4. Կարգին սերիալ 1 – 32 սերիա
  • Կարգին սերիալ 2 – 26 սերիա
  • Կարգին սերիալ 3 – 9 սերիա
  • Կարգին սերիալ 4 – 30 սերիա
  • Կարգին սերիալ 5 – 24 սերիա
  • Կարգին սերիալ 6 – 24 սերիա
  1. Կարմիր բլուր – 254 սերիա
  2. Կյանքը շարունակվում է – 129 սերիա
  3. Կյանքի գինը 1 –
  • Կյանքի գինը 2 – 50 սերիա
  1. Կյանքից առավել – 88 սերիա
  2. Կոռուպցիա – 24 սերիա
  3. Կոտրված սրտեր – 70 սերիա
  4. Կտակով թագուհին 1 – 24 սերիա
  • Կտակով թագուհին 2 – 18 սերիա
  1.  Հանդիպման վայր – 16 սերիա
  2. Հատվող գծեր –
  3. Հատուկ բաժին 1 – 20 սերիա
  • Հատուկ բաժին 2 – 16 սերիա
  1. Հարազատ թշնամի – 503 սերիա
  2. Հարևաններ –
  3. Հետհաշվարկ – 24 սերիա
  4. Հին արքաներ – 15 սերիա
  5. Հոսանքին հակառակ – 12 սերիա
  6. Հրեշների գայլը – 46 սերիա
  7. Ճակատագրի պատասխանը – 52 սերիա
  8. Մաեստրո – 113 սերիա
  9. Մահվան ջոկատը – 25 սերիա:
  10. Մեղրամիս 1 – 310 սերիա
  • Մեղրամիս 2 – 42 սերիա
  1. Մեծից փոքր – 12 սերիա
  2. Մեր բակը –
  3. Մեր գյուղը – 16 սերիա
  4. Միլիոնը թակարդում – 25 սերիա
  5. Մի քիչ առաքիչ – 9 սերիա
  6. Մոտո լոտո – 24 սերիա
  7. Մոր խոստումը – 116 սերիա
  8. Նանե – 170 սերիա
  9. Նռան հատիկ – 383 սերիա
  10. ՇահՄարի առեղծվածը – 32 սերիա
  11. Շտապ օգնություն – 16 սերիա
  12. Ոսկե դպրոց 1 – 24 սերիա
  • Ոսկե դպրոց 2 – 24 սերիա
  • Ոսկե դպրոց 3 – 24 սերիա
  1. Որբերը 1 –
  • Որբերը 2 –
  1. Որոգայթ 1 – 159 սերիա
  • Որոգայթ 2 – 172 սերիա
  1. Չորրորդ հարկ – 24 սերիա
  2. Պապայի աղջիկները – 189 սերիա
  3. Պատվից առավել – 70 սերիա
  4. Ռեստարտ 2020 – 24 սերիա
  5. Սահմանին 1 – 20 սերիա
  • Սահմանին 2 – 12 սերիա
  1. Սիրո գերին – 204 սերիա
  2. Սպիտակ անկյուն – 133 սերիա
  3. Սև հանքեր – 25 սերիա
  4. Վենդետտա – 43 սերիա
  5. Վերադարձ – 160 սերիա
  6. Վերջին գործարքը – 24 սերիա
  7. Վերջին հայրիկը – 143 սերիա
  8. Վերջին Մագիկյանը 1 – 20 սերիա
  • Վերջին Մագիկյանը 2 –
  • Վերջին Մագիկյանը 3 –
  • Վերջին Մագիկյանը 4 – 36 սերիա
  • Վերջին Մագիկյանը 5 – 20 սերիա
  1. Վերվարածները հիվանդանոցում
  2. Վերվարածները ընտանիքում 1 – 120 սերիա
  • Վերվարածները ընտանիքում 2 – 389 սերիա
  • Վերվարածները ընտանիքում 3 – 193 սերիա
  • Վերվարածները ընտանիքում 4 – 77 սերիա
  1. Վտանգավոր խաղեր – 233 սերիա
  2. Վրիժառու 1 – 29 սերիա
  • Վրիժառու 2 – 50 սերիա
  1. Տանդեմ – 33 սերիա
  2. Տնփեսա 1 – 24 սերիա
  • Տնփեսա 2 – 24 սերիա
  • Տնփեսա 3 – 23 սերիա
  • Տնփեսա 4 – 24 սերիա
  1. Ուշացած սեր – 186 սերիա
  2. Ուրիշի հոգին – 162 սերիա
  3. Փախուստ – 43 սերիա
  4. Փոխնակ մայրը – 131 սերիա
  5. Փողոցի շներ – 16 սերիա
  6. Փրկագին – 16 սերիա
  7. Փրկեք մեր հոգիները – 25 սերիա
  8. Քաղաքում 1 – 217 սերիա
  • Քաղաքում 2 – 125 սերիա
  • Քաղաքում 3 – 114 սերիա
  • Քաղաքում 4 – 86 սերիա
  1. Քաոս – 16 սերիա
  2.  Քավարան – 20 սերիա
  3. Քարե դարդ 1 – 25 սերիա
  • Քարե դարդ 2 – 24 սերիա
  • Քարե դարդ 3 – 24 սերիա
  • Քարե դարդ 4 – 24 սերիա
  1. Քարտ բլանշ – 24 սերիա
  2. Քեզ հետ և առանց քեզ – 63 սերիա
  3.  Քույրը – 106 սերիա
  4. Օտարը – 99 սերիա
  5. Ֆուլ հաուս 1 – 27 սերիա
  • Ֆուլ հաուս 2 – 24 սերիա
  • Ֆուլ հաուս 3 – 33 սերիա
  • Ֆուլ հաուս 4 – 24 սերիա
  • Ֆուլ հաուս 5 – 25 սերիա
  • Ֆուլ հաուս 6 – 24 սերիա
  • Ֆուլ հաուս 7 – 25 սերիա
  • Ֆուլ հաուս 8 – 25 սերիա
  • Ֆուլ հաուս 9 – 24 սերիա

Նյութի հեղինակ` Կարապետ Հակոբյան

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.