Հայտնի է՝ երբ PlayStation 5-ը շուկա դուրս կգա

Sony ընկերության գլխավոր տնօրենը հաստատել է ընկերության ծրագրերը հաջորդ սերնդի կոնսոլ ստեղծելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Playstation 5-ի թողարկումն անխուսափելի է։ Հայտնի է, թե երբ այն շուկայում կհայտնվի: Sony ընկերության սպասված խաղային սարքը կթողարկվի 2020թ. նոյեմբերին: Այն կարժենա $500: Ըստ կանխատեսումների, միչև 2022-ի գարուն, ընկերությունը կվաճառի PlayStation 5-ի 21 մլն օրինակ:

Նշենք, որ առաջին PlayStation-ը շուկայում հայտնվեց 1994թ. դեկտեմբերին: Ամենաթարմ տարբերակը՝ PlayStation 4-ը, շուկայում է 2016թ. նոյեմբերից:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: