Չրք. Հլս 17th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու է առաջադրել

Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու է առաջադրել: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

«Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը», — ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովը չէր հաստատել Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Հովհաննիսյանի թեկնածության օգտին քվեարկել է 24 պատգամավոր, դեմ՝ 75-ը: Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.