Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Հաստատվել է 2019-2020 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները:

Ուսումնական պլանը սահմանում է միջ­նա­կարգ կր­թու­­թյան բովան­դակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առա­ր­­կա­ներին հատկաց­վող շաբաթական ժամաքա­նակները, սովորո­ղ­նե­րի շաբաթական ուսում­նական բեռնվածության առա­վե­­լագույն չափը` ըստ դասարանների:

Ուսումնական պարապմունքների ընթացքում սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային, ձմեռային և գարնանային:

Առաջին դասա­րանցի­ներին կտրվի` աշնա­նա­յին արձա­կուրդ` 2019թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմե­­­ռայինը՝ 2019թ. դեկ­տեմ­բե­րի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ, գար­նա­նա­յինը՝ 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառ­յալ:

Երկրորդ դասարանցիներին կտրվի` աշնանային արձա­կուրդ 2019թ. հոկ­տեմ­բե­րի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2019թ. դեկ­տեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ընե­րառյալ և գարնանայինը՝ 2020թ. մարտի 23-ից 29-ըներառյալ:

3-12-րդ դասարանների սո­վո­րո­ղներին կտրվի աշնանային արձա­կուրդ` 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը նե­ր­առ­յալ, ձմե­ռա­յին՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հուն­վարի 7-ը ներառ­յալ, գար­նանային՝ 2020թ. մար­տի 23-ից 29-ը ներառյալ:

 

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.