Հաքերները WhatsApp-ում զանգերի գործառույթի միջոցով լրտեսական ծրագրային ապահովում են բեռնել հեռախոսներում. FT

Անհայտ չարագործները լրտեսական ծրագրային ապահովում են տեղակայել շարժական հեռախոսներում՝ օգտագործելով զանգերի գործառույթը WhatsApp հավելվածում: Մայիսի 13-ին այդ մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը:
Թերթի տվյալներով՝ չարագործները լրտեսական ծրագիր են ներդրել՝ WhatsApp հավելվածի միջոցով զանգեր իրականացնելով հեռախոսների ընտրված համարներ: Ըստ որում վնասաբեր կոդը ներբեռնվել Է, նույնիսկ եթե բաժանորդը չի վերցրել հեռախոսը, իսկ զանգի վերաբերյալ տեղեկությունները հեռացվել են հեռախոսի հիշողությունից: Նշվում Է, որ գրոհի համար խոցելի են եղել iOS եւ Android հարթակներով սարքերը:
WhatsApp-ում խնդրի մասին իմացել են մայիսի սկզբին, անցյալ շաբաթ ընկերությունը դրա մասին հայտնել Է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը:
Ինչպես նշում Է Financial Times-ը, լրտեսական ծրագրի մշակողն Իսրայելի NSO Group մասնավոր ընկերությունն Է, որն զբաղվում Է կիբեռհետախուզության միջոցների արտադրությամբ:
Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ WhatsApp-ում հավաստել են կիբեռգրոհի փաստը՝ նշելով, որ այն սահմանափակ մասշտաբ Է ունեցել եւ վերաբերել Է մի քանի տասնյակ օգտատերերի: Ընկերությունում նաեւ տեղեկացրել են, որ խոցելիությունը, որը թույլ Է տվել լրտեսող ծրագրային ապահովում տեղակայել, վերացվել Է, ինչպես նաեւ օգտատերերին խորհուրդ են տվել նորացնել հավելվածի՝ իրենց տարբերակը:
WhatsApp-ի լսարանն այս պահին կազմում Է 1,5 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: