«Հինգ տառ»

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում մեծ հաջողությամբ տեղի ունեցավ «Հինգ տառ» բալետային ներկայացման պրեմիերան, որը նվիրված էր Վահագն Մարգարյանին:

Ներկայացման մանրամասների մասին Newinfo.am  զրուցեց ՀՀվաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանի հետ.

Ինչու՞ «Հինգ տառ» 

— Հինգ տառ ֆռազան Վահագն Մարգարյանի ֆռազան էր։Հիմնականում ներկայացումները կապված են ավելի վառ գույների հետ , որտեղ մենք խաղում ենք բառերի հետ։ Մարդու բնավորությունը նկարագրելու ինչ որ մի տարբերակ է ։

Ինչպե՞ս է ընկալվում այն,որ բալետի արտիստը պետք է խոսի

— Աննախադեպ քայլ էր երբ բալետի արտիստը պետք է խոսի բեմում։ Շատ դժվար է,երբ արտիստը շնչակտուր ,պարելով մոտենում է միկրոֆոնին և խոսում։ Սակայն դերասանը  բեմում պարելու համար չէ միայն պիտանի։Այս անգամ ստացվեց այդ միքսը ,որ մենք կարողանանք ոչ միայն մարմնի ,այլ խոսքի միջոցով էլ արտահայտվել։

Որքա՞ն ժամանակ պահանջվեց այս ներկայացման համար

Ընդամենը 2 ամիս, վերցրեցինք լրիվ նոր, մաքուր էջ և սկսեցինք նոր բան մտածել,որը որ լիներ այսօրվա լեզվով , երիտասարդության մասին, նոր շնչով։ Որը անմիջական կապ կունենար Վահագն Մարգարյանի հետ։ Ամենամեծ խնդիրը մեր առջև դրված էր այն,որ ոչ մի սուգ, ոչ մի ողբ չպիտի լինի ներկայացման մեջ։

24 արտիստներ են, իհարկե, ցանկությունը շատ մեծ էր,որ բոլորն էլ խաղային ներկայացման մեջ,բայց մեր ձևաչափն այնպիսին էր,որ չէինք կարող դուրս գալ այդ ձևաչափից։ Ներկայացումը շարունակական բնույթ կունենա, կդառնա խաղացանկային,- եզրափակեց Ռ.Մուրադյանը։

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: