Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

 

Սիրելի՛ երիտասարդներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:
Այսօր Հայաստանն հաստատակամորեն ընթանում է աշխարհում ընթացող գործընթացներին ինտեգրվելու և ակտիվ մասնակիցը դառնալու ճանապարհով: Եվ ձեզ է գործուն դերակատարությունը վերապահված հատկապես քաղաքացիական հասարակության կայացման, պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում ժողովրդավարության սկզբունքների ամրապնդման, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման գործում:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ աշխատանքային ու ստեղծագործական եռանդ, կամք և նպատակասլացություն:
Ջերմ բարեմաղթանքներով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Ասված է Գեղարքունիքի մարզպետի ֆեյսբուքյան պաշտոնական կայք էջում։

 

 

 

 

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.