Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Պոբեդա» ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի մասին հաղորդագրություն է տարածել

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Պոբեդա» ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի մասին հաղորդագրություն է տարածել.

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զանգվածային լրատվամիջոցների հրապարկումներից տեղեկացել է, որ «Պոբեդա» ավիաընկերությունը մտադիր է դադարեցնել Մոսկվա- Գյումրի-Մոսկվա չվերթերը:

Հարկ ենք համարում նշել, որ կոմիտեն որևէ պաշտոնական ծանուցում «Պոբեդա» ավիաընկերությունից ձմեռային չվերթների չիրականացման մասին չի ստացել:

Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակի պարզաբանման նպատակով կոմիտե են հրավիրվել «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ և «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչները: Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել հանգամանքների ուսումնասիրության և համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով կոմիտեի նախագահի հրամանով ձևավորել մասնագետներից կազմված աշխատանքային խումբ:

 

 

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.