Հղի ամերիկուհին սարսափահար է եղել` ՈՒՁՀ-ով տեսնելով ժպտացող «հրեշին»

ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակչուհի Այաննա Քերինգտոնը 24 շաբաթական հղի էր, երբ որոշեց իմանալ իր երեխայի սեռը: Ապագա մայրը գնաց ուլտրաձայնային հետազոտության, որտեղ էլ նրան մեծ անակնկալ էր սպասում:
Երբ կինը նայել է էկրանին, սարսափահար է եղել` տեսնելով, թե ինչպես է երեխան գլուխը շրջել և խորամանկ ժպիտով նայել իրեն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

vikings barbershop yerevan

Քերինգտոնը այնպես է վախեցել, որ մտածել է, թե հղի է հրեշով: Այնուամենայնիվ, բժիշկները հանգստացրել են կնոջը` հայտնելով, որ նա աղջկա է սպասում:

Այժմ Քերինգտոնն այլևս չի վախենում իր դստրիկից և ամուսնու հետ անհամբեր սպասում է նրա լույս աշխարհ գալուն:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget