Հունիսի 30-ից վերացվում է ԵԱՏՄ տարածքում ֆիզիկական անձանց կողմից ալկոհոլային արտադրանքի ու ծխախոտի արտահանման համար կիրառված սահմանափակումը

ՌԴ մաքսային ծառայության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունիսի 30-ից վերացվելու է ԵԱՏՄ տարածքում ֆիզիկական անձանց կողմից ալկոհոլային արտադրանքի ու ծխախոտի արտահանման համար կիրառված սահմանափակումը։

vikings barbershop yerevan

Հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումը վերաբերելու է էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքներին, գարեջրին, ինչպես նաև ծխախոտային արտադրանքին։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս որոշումն ունի ավելի շատ սոցիալական, քան տնտեսական նշանակություն։

«Սա տնտեսական նշանակություն չունի։ Սա ուղղակի ապրանքների ազատ տեղաշարժին ուղղված քայլ է։ Թեթևացնում է մարդկանց առևտրի պայմաններն ու մարդկանց տեղաշարժի համար մի քիչ ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում»,– ասաց նա։

Կոնկրետ Հայաստան եկող զբոսաշրջիկների համար այս որոշումը շատ ավելի գրավիչ պայմաններ է ստեղծում։

«Որպեսզի նրանք չմտածեն, թե մի շիշ կարելի է, ասենք` 3 շիշ չի կարելի և այլն»,– ասաց տնտեսագետը` հավելելով, որ այս որոշումը կարող է որոշ չափով խթանել նաև հայկական արտադրության գինու կամ ծխախոտի առևտուրը։

vikings barbershop yerevan

Բայցևայնպես, տնտեսագետը հիշեցնում է, որ որոշակի քանակի գերազանցման դեպքում արտահանվող գինին ու ծխախոտը, այնուամենայնիվ, հարկվելու են։

Իսկ հունիսի 30-ից 18 տարին լրացած քաղաքացիներին թույլ է տրվելու ԵԱՏՄ տարածք ներկրել մինչև 3 լիտր ալկոհոլային խմիչք` առանց մաքսատուրքի վճարման և դրանից ավելին` մաքսատուրք վճարելով։

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget