Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կընդունի Պուտինին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իտալիա Ռուսաստանի պետության ղեկավարի այցի ժամանակ: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով պապի մամուլի քարտուղար Ալեսանդրո Ջիզոտիին:

«Ես կարող եմ հավաստել, որ սուրբ հայրը (Ֆրանցիսկոս պապը) Վատիկանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ունկնդրության կընդունի հուլիսի 4-ին»,- մեջբերում է գործակալությունը Ջիզոտիի խոսքը:

Ավելի վաղ Կրեմլում հավաստել են Իտալիա այցելելու՝ նախագահի պլանները, սակայն այցի ժամկետների եւ Վատիկան այցելելու՝ Պուտինի պլանների մասին չեն հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.