Հռոմում պահանջում են փակել զբոսաշրջիկների համար բարձր գներով սրճարանը

Հռոմում՝ Սուրբ Պետրոսի տաճարի մերձակայքում գտնվող սրճարանները արդեն վաղուց հայտնի են արտասովոր գների պատճառով։ Անցած շաբաթվա վերջում դրա հետ կապված սկանդալ է ծագել։ ԱՄՆ-ից զբոսաշրջիկները 4 բաժակ սուրճ են պատվիրել, ինչպես նաև բուրգերներ։ Նրանք ստիպված են եղել 81 եվրո հաշիվ վճարել։ Կտրոնը զբոսաշրջիկները հրապարակել են համացանցում։

Սպառողների իրավունքների պաշտպանության իտալական ասոցացիան Հռոմի քաղաքապետարանից պահանջել է միջոցներ ձեռնարկել։ Իրավապաշտպանների կարծիքով՝ այդ սրճարանում գները շատ բարձր են, ուստի դրա դեմ պատժամիջոցներ է պետք սահմանել՝ մինչև այդ հաստատությունը փակվի։

Բացի այդ, իրավապաշտպանների կարծիքով, դա հեղինակազրկում է Հռոմը։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: