Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Ձախլիկն այն մարդն է, ով առավելապես օգտվում է ձախ ձեռքից: Մարդկանց մեջ ձախլիկները կազմում են մոտ 15 %-ը, այսինքն՝ յուրաքանչյուր յոթերորդը ձախլիկ է։

Քանի որ ձախլիկներն  ապրում են աջլիկների համար նախատեսված աշխարհում, ուր գրեթե ամեն ինչ հարմարեցված է աջլիկների գործունեությանը՝ նրանք հարմարվելու խնդիր են ունենում  մանկապարտեզում և դպրոցում, բացի այդ նրանք խիստ զգացմունքային են և ծայրահեղ տպավորվող: Ուստի ծնողները նրանց նկատմամբ պետք է լինեն շատ նրբանկատ և բարյացակամ:

Որպեսզի ձախլիկ երեխային սովորեցնեք, թե ինչպես կարելի է օգտվել գդալից, ասեղից, մկրատից, վրձնից, կապել կոշիկների քուղերը, կոճկել կոճակները և այլն, վերցրեք նրա ձեռքը ձեր ափի մեջ և մի քանի անգամ կրկնեք այդ գործողությունը: Այս դեպքում ձեր խնդիրն է լինելու ուղղակիորեն ստիպել երեխայի մարմնին հիշել այս կամ այն շարժումը:

Երեխան աջլի՞կ էթե՞ ձախլիկ կարող եք պարզել 1-2 տարեկանումԵթե նկատեքոր ձեր փոքրիկն ուտումգրումնկարում, խաղում է ձախ ձեռքովապա նա ձախլիկ է:

Բոլոր ձախլիկների մոտ լավ զարգացած է տեսողական- 

տարածական ընկալումըՆրանք կարող են վարժ գրել ինչպես

հորիզոնականայնպես էլ ուղղահայաց ձևովՆրանք կարող են կարդալ նաև

ցանկացած դիրքով: Ձախլիկները կարող են գրել հայելային ձևով՝ այնպես, որ մյուս մարդիկ դժվարությամբ կարդան: Նման գրվածքը կարելի է կարդալ հայելիով: Սակայն այս «ունակությունը» կարող է վերանալ, եթե մինչև երեխայի 10 տարեկանը այն չզարգացնեք:

Մասնագետներն ասում են, որ ձախլիկ երեխաները շատ շուտ են հոգնում: Հենց այդ պատճառով նրանք 15-20 րոպե զբաղվելուց հետո պետք է մի փոքր հանգստանան:

Ի դեպ, կան պարագաներ, որոնք ստեղծված են այնպես, որ հարմար լինեն ձախլիկներին՝ գրենական պիտույքներ, ստեղնաշար, երաժշտական գործիքներ:

Անկախ այս կամ այլ դժվարություններից՝ հոգեբանները պնդում են, որ ծնողները չփորձեն իրենց ձախլիկ երեխաներին վերափոխել աջլիկների: Պետք է հստակ գիտակցել, որ ձախլիկությունը պաթոլոգիա չէ, այլ նորմայի անհատական ձև, և երբ մենք փորձում ենք ձախլիկին վերափոխել աջլիկի, մենք փորձում ենք վերափոխել նրա կենսաբանական բնույթը: Մենք կարող ենք երեխային ստիպել, որ նա գրի և ուտի աջ ձեռքով, սակայն հնարավոր չէ փոխել գլխուղեղի դոմինանտ կիսագունդը: Նման վերափոխումը կարող է բերել տարաբնույթ նևրոզների առաջացմանը, կարող են ի հայտ գալ տեսողական խնդիրներ, ստամոքսի ցավեր, քնի տարաբնույթ խանգարումներ, ախորժակի փոփոխություն, գլխացավեր, կակազում: Նման մարդիկ ավելի են հակված դեպրեսիաների: Նման խանգարումները կարող են ի հայտ գալ ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համալիր վիճակով: Բացի այդ՝ նման վերափոխումը կարող է բացասաբար անդրադառնալ դպրոցական, իսկ ավելի ուշ՝ համալսարանական առաջադիմության վրա:

Հայտնի ձախլիկներից են եղել Ալբերտ Էյնշտեյնը, Իսաակ Նյուտոնը, Չարլզ Դարվինը, Օգյուստ Ռոդենը, Չարլի Չապլինը, Ալեքսանդր Պուշկինը, Լև Տոլստոյը, Մարկ Տվենը, Հանս Քրիստիան Անդերսոնը, Ֆրանց Կաֆկան և այլոք:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.