Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադրիրն ու «Էլիպս»-ի հաշվապահը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը, որոնք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն առանձնապես խոշոր չափերով) և 325 հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ և այլն կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)։

«Սեքյուրիթի դրիմ»-ը սպասարկում է արագաչափ և տեսանկարահանող սարքերը: «Էլիպսի» սեփականատերը Գուրգեն և Ալեքսան Զաքարյան եղբայրներն են, որոնք 50 տոկոս բաժնեմաս ունեն նաև «Սեքյուրիթի դրիմ»-ում։ Կապն այն է, որ խախտումներն արձանագրում են «Սեքյուրիթի դրիմի» տեսախցիկները, իսկ «Էլիպսը» որոշում է՝ խախտում կա՞, թե՞ ոչ»:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.