Ձևավորվել է էներգետիկ համակարգում վթարի պատճառներն ուսումնասիրող աշխատանքային խումբ

Էներգետիկ համակարգում հուլիսի 10-ին տեղի ունեցած խափանումներով պայմանավորված՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս կատարած աշխատանքային այցից վերադառնալուց անմիջապես հետո խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի հրամանով փոխնախարար Հակոբ Վարդանյանի ղեկավարությամբ  էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ՝ հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

2 thoughts on “Ձևավորվել է էներգետիկ համակարգում վթարի պատճառներն ուսումնասիրող աշխատանքային խումբ

Comments are closed.