Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Մահացել է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ Գագիկ Հարությունյանը

Րոպեներ առաջ ցավով տեղեկացանք, որ այսօր կյանքից վաղաժամ հեռացել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Գագիկ Հարությունյանը:

Գագիկ Հարությունյանը ծնվել է 1959 թ. օգոստոսի 22-ին Խորհրդային Հայաստանի Մարտունի քաղաքում: 1976–1978 թթ. որպես բանվոր աշխատել է Մարտունու սովխոզում: 1978–1983 թթ. ուսանել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում, այնուհետև 1983–1986 թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում «Միջին դարերի պատմություն» մասնագիտությամբ: 1987–1989 թթ. որպես լաբորանտ աշխատել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Վ. Ռշտունու անվան կաբինետում: 1989 թվականից մինչև օրս դասախոսում է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնում: 1991 թվականին Գ. Հարությունյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ՙՊապականությունը և Կիլիկյան Հայաստանը XIII դարի II կեսին և XIV դարում՚ թեմայով: 2010–2015 թվականներին եղել է  Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչը։

Գագիկ Հարությունյանը ԵՊՀ Պատմության ֆակուլտետի խորհրդի քարտուղարն էր, հեղինակ է երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների:

Գագիկ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` օգոստոսի 15-ին ժամը 18:00-ին Երևան քաղաքի Շահումյանի գերեզմանատանը հարակից Սան Լազարո սգո սրահում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 16-ին ժամը 14:00-ին նույն սրահից:

Ցավակցում ենք Գագիկ Հարությունյանի բոլոր հարազատներին ու բարեկամներին, նրա գործընկերներին ու ճանաչողներին խորը վշտի կապակցությամբ:

 

Նյութի աղբյուր`

  1. Երևանի պետական համալսարանի Պատմության 90-ամյա ֆակուլտետը, կազմող` Էդիկ Մինասյան, Երևան, 2009, էջ էջ 225:
  2. https://www.facebook.com/groups/699572853387264/?multi_permalinks=2645421982135665&notif_id=1565796175508683&notif_t=group_activity

Հրապարակեց Կարապետ Հակոբյանը

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

The performed opinions may not be similiar to the point of editors’ view

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.