Մանկական ագրեսիա

Ագրեսիան, ընդհանրապես, վարքի բնազդային ձև է, որի հիմնական նպատակը ինքնապաշտպանությունն է: Ի տարբերություն կենդանիների, մարդը տարիքի հետ սովորում է փոխակերպել ագրեսիվ հակումները սոցիալականապես ընդունելի ձևերի, երբ տեղի է ունենում ագրեսիայի սոցիալականացում:

vikings barbershop yerevan

Ագրեսիան վարքագծային այնպիսի դրսևորում է, որը հաճախ է դառնում ծնողների անհանգստության պատճառ: Կարևոր է հասկանալ ագրեսիայի առաջացման պատճառները. այսինքն՝ կարևոր է հասկանալ մեր այն վարքագծային դրսևորումները, որոնք կարող են երեխայի մոտ ագրեսիվ վարքագծի դրսևորման պատճառ դառնալ:

Երեխայի ագրեսիվ վարքի դեմ պայքարելու համար նախ պետք է պարզել դրա պատճառը: Հիմնական պատճառներից են.

-Վախի զգացումը, անվստահությունը շրջապատող աշխարհի նկատմամբ:

-Երբ երեխայի որոշ  ցանկությունները չեն կատարվում, արգելքներ են դրվում որոշակի պահանջմունքների նկատմամբ:

-Երբ երեխան փորձում է պաշտպանել իր անձնական տարածքը ագրեսիվ վարքի միջոցով: Կա տարածված սխալ կարծիք, որ երեխան չի կարող ունենալ իր գաղտնիքները և ծնողները փորփրում են երեխաների գաղտնարանները: Երեխաները սկսում են ագրեսիվ վարքով պաշտպանել իրենց անձնական տարածքը:

vikings barbershop yerevan

-Կյանքի առաջին իսկ տարում երեխայի մոտ ձևավորվում է բազային վստահության զգացումը` աշխարհի և մարդկանց նկատմամբ: Այդ զգացումն առաջին հերթին ապահովում է մայրը, հետո նրան շրջապատող մեծահասակները: Եթե մայրը տագնապային է, մարդկանց չի վստահում, ունի ագրեսիվ դիրքորոշում մարդկանց և աշխարհի նկատմամբ, դա ազդում է երեխայի վրա և նրա վարքում ու գործողություններում դրսևորվում են տագնապի ու ագրեսիվության բռնկումներ:

-Երեխաների հոգեկանի վրա բացասաբար են ազդում ծնողների վեճերը, եթե անգամ դրանք տեղի են ունենում փակ դռների հետևում, միևնույն է երեխան վերահաս վտանգի զգացում է ունենում, որին փորձում է դիմակայել իր ագրեսիվ վարքով:

— Երեխայի ագրեսիվ վարքի վրա ազդում է մեծահասակների վարքի մոդելները: Այսինքն` եթե մայրը երեխային բացատրում է, որ հարվածել, խփել չի կարելի, իսկ ինքը բարկացած ժամանակ հարվածում է երեխային, ինքնաբերաբար երեխան հասկանում է որ այդպիսի վարքը ընդունելի է:

Երեխայի վարքի վրա բացասաբար են ազդում նաև համակարգչային խաղերը, ֆիլմերը, որոնցում ագրեսիան, թշնամանքը, դաժան տեսարանները շատ են, երեխաները կրկնօրինակում են:

vikings barbershop yerevan

Եթերում հոգեբան Անուշ Ալեքսյանն է:

***

Երեխաների մոտ ագրեսիվության դրսևորման պատճառների բացահայտումը և իմացությունը մեծամասամբ կարող են նպաստել հասկանալու վարքի առանձնահատկությունները և ձեռնարկելու համապատասխան կանխարգելիչ ու շտկողական միջոցառումներ։

Ընտանեկան պատճառները հիմնային պատճառներից են: Ըստ վիճակագրության հաճախ ագրեսիվության նոպաներ են արտահայտվում անցանկալի երեխաների մոտ: Ծնողները կարող են չասել նրանց, որ չեն ցանկացել կամ չեն սպասել երեխա ունենալ, բայց մանուկները տեղեկանում են այդ մասին, քանի որ ինֆորմացիա են ստանում վարքի, անտարբերության, կոպիտ և բարձր տոնայնության միջոցով: Այդպիսի երեխաները փորձում են ամեն կերպ ապացուցել, որ գոյության իրավունք ունեն: Նրանք փորձում են նվաճել այդքան անհրաժեշտ ծնողական սերը և որպես կանոն, դա անում են բավականին ագրեսիվ կերպով:

Երեխայի մոտ ագրեսիվության աստիճանի բարձրացման պատճառ կարող են հանդիսանալ ինչպես ծնողների և երեխայի դրական զգացմունքային կապերի խախտումը, այնպես էլ ծնողների միջև լարվածությունը:

Երբ ամուսինները անընդհատ վեճերի մեջ են, ընտանիքում ապրելը նմանվում է քնած հրաբխի վրա ապրելուն, որը ամեն պահ կարող է ժայթքել: Այդպիսի ընտանիքում ապրելը երեխայի համար իսկական փորձություն է դառնում, մանավանդ երբ ծնողները նրան որպես փաստարկ են օգտագործում իրենց վեճերում: Երբեմն երեխան փորձում է հաշտեցնել ծնողներին, բայց հայտնվում է կրակի կենտրոնում:

Ագրեսիվ վարքը կարող է պայմանավորված լինել ոչ տեղին ու հաշվենկատ չափանիշով, վիրավորող կամ նվաստացնող դիտողություններով ու ընդհանրապես, այն ամենով, ինչը կարող է դաժանություն առաջացնել մարդու, առավել ևս՝ երեխայի մոտ: Երեխայի անձի հրապարակային չարաշահումը, անհարգալից վերաբերմունքը նրա մոտ առաջացնում են խորը և լուրջ բարդույթներ և անվստահություն սեփական ուժերի նկատմամբ:

Ճնշված ագրեսիայի պատճառներից մեկը մոր կամ հոր խիստ բնավորությունն է: Չափազանց իշխող ծնողները փորձում են ամեն կերպ վերահսկել երեխային՝ ճնշելով նրա կամքը, հնարավորություն չտալով արտահայտելու սեփական նախաձեռնությունն և ինքնությունը: Նրանք երեխայի մոտ սիրո փոխարեն վախ են սերմանում:

Երեխան փորձում է պաշտպանել իրեն, իր “Ես”-ը և որպես պաշտպանական մեխանիզմ ընտրում է հարձակումը: Նա նայում է աշխարհին զգուշավորությամբ և պաշտպանվում է նույնիսկ սպառնացող վտանգի բացակայության դեպքում:

Լսենք հոգեբան Անուշ Ալեքսանյանին:

***

Հաջորդ պատճառը ծնողների կողմից ուշադրության ավելցուկ կամ պակասն է:

Երբ ընտանիքում երեխային չափազանց շատ ուշադրություն է հատկացվում, նա դառնում է երեսառած և հարմարվում է իր բոլոր կամակորությունների բավարարմանը: Ծնողները սովորեցնում են երեխային այն մտքին, որ բոլորը պետք է ծառայեն իրեն: Եթե չի կատարվում հերթական կամակորությունը, երեխան պատասխանում է ագրեսիայի պոռթկումով:

Միշտ զբաղված ծնողների երեխաների ագրեսիան միջոց է գրավել ուշադրության յուրաքանչյուր՝ թեկուզ և բացասական արտահայտում: Նրանք գործում են “ավելի լավ է պատժեն, քան չնկատեն” սկզբունքով

vikings barbershop yerevan

One thought on “Մանկական ագրեսիա

  1. Ծանուցում՝ โกงชักดาบ

Comments are closed.

Close

Facebook

Facebook Pagelike Widget