Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Մարտի 30-ը՝ համահայկական թելադրության օր

Մարտի 30-ն այս տարի լինելու է համազգային թելադրության օր․ Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերը, անկախ տարիքից, սեռից և հայերենի իմացության մակարդակից, կկարողանան վերհիշել իրենց դպրոցական տարիները և գրել թելադրություն՝ արևելահայերենով կամ արևմտահայերենով։ Թելադրությունը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ։ Կազմակերպիչը «Բաց կրթություն» հասարակական կազմակերպությունն է, որն այս անգամ ունի Լեզվի կոմիտեի և ԿԳՆ-ի աջակցությունը։ Արդեն հայտնի է, որ թելադրության հարթակներ են լինելու հայաստանյան բնակավայրերից Երևանում, Գյումրիում, Նոյեմբերյանում, ՌԴ քաղաքներից՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովոռոսիյսկում։ Եվրոպական քաղաքներից ներկա պահին որպես հարթակ հաստատված է Փարիզը:

Թելադրության նպատակն էցույց տալ, որ գրագետ լինելը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Հայոց լեզվի յուրացումը հեշտ չէ, սակայն հետաքրքրաշարժ է և օգտակար:

Մասնակցել կարող է յուրաքանչյուր ցանկացող՝ անկախ տարիքից, սեռից, կրթությունից, դավանանքից, մասնագիտությունից, ընտանեկան կարգավիճակից, հետաքրքրություններից և քաղաքական հայացքներից:
Ավելի քան 25 հարթակ միացել է այս  շարժմանը:

Արայիկ Հարությունյանը կոչ արեց  միանալ այս նախաձեռնությանը.

Համազգային թելադրություն՝ շաբաթ, մարտի 30-ին, ժամը 13։00:Կոչ արե՛ք միանալ այս նախաձեռնությանը, տարածելը խրախուսվում է:Գրանցվե՛ք այստեղ՝ http://teladrutyun.am/

Posted by Arayik Harutyunyan on Wednesday, March 27, 2019

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.