Մեկ պայուսակ ունենալը լավ է, երկու կամ նույնիսկ երեքը՝ ավելի լավ

Դիզայներներն ու ոճաբանները պնդում են, որ կարելի է բռնանալ ոչ միայն հագուստի, այլեւ աքսեսուարների վրա՝ կախազարդերի եւ, ինչպես պարզվեց, պայուսակների: Նրանց համար, ովքեր հոգնել են գոտիավոր պայուսակներից, որոնք իրենց ֆունկցիոնալության շնորհիվ (երջանկություն է, երբ ձեռքերն ազատ են) երկար կենսունակ մնացին, կան նաեւ վատ նորություններ՝ մեզ առաջարկում են մեկ պայուսակի փոխարեն, գոտու վրա միանգամից մի քանիսը կրել: Ուստի արժի նախապես տրամադրվել տարբերակների առատությանն ու բազմազանությանը:

Իսկ մենք մեր ուշադրությունը բեւեռենք փոքր պայուսակի, դրամապանակի կամ վզից կախած հեռախոսի պատյանի վրա՝ չձանձրացրած, բազմախոստումնալից թրենդ, որը ծագում է 2000-ականներից:

Ներկայացնենք, թե ընթացիկ սեզոնին ինչպիսի պայուսակները մեզ հետաքրքիր թվացին եւ ինչի վրա արժի ուշադրություն դարձնել՝ պատրաստվելով տարվա ամենատաք եղանակին:

Մաքրամեի շուք, ցանցապարկեր, ծղոտի դրախտ

Ամռան ամենացայտուն այս ներբողը տարեցտարի ավելի ու ավելի հանրաճանաչ է դառնում. չէ՞ որ եթե դեռեւս մեկ տարի առաջ ծղոտե կամ փայտե պայուսակներ կարելի էր տեսնել կամերային կամ ինսթագրամային մակնիշների մոտ, ինչպիսին է Cult Gaia-ն, իսկ մաքարամեի տեխնիկայով պայուսակները բնակություն էին հաստատել փաստացի բացառապես Etsy-ի տարածքներում, ապա հիմա ամենատարբեր չափերի, գույների եւ նյութերի տարբերակներն արդեն հանդիպում են նաեւ մաս-մարքեթում: Zara-ն, օրինակ, շահել է կաշվի ու ծղոտի ոչ ակնառու, բայց արտակարգ համադրությամբ:

Զուտ փարիզյան շուքի ստվերից դուրս են գալիս հայտնի զամբյուղները, որոնք այդքան սիրում էր Ջեյն Բիրկինը:

Դրանք հոյակապ են տեղավորվում ոչ միայն մերձքաղաքային օրակարգում (խնջույք եւ հովվերգական բնապատկերներ), այլեւ ուրբանիստական լանդշաֆտում:

Հրաշալի են զուգակցվում ամառային զգեստների, ջինսերի, թրենչի եւ անգամ կոստյումի հետ: Ասել է թե՝ կրեք ամեն ինչի հետ:

Ուլունքահատիկներով պայուսակ

Հարավային Կորեայից լուքբուքերը մեզ ուրախացնում են ոչ միայն պաստելային մոնոքրոմով, այլ նաեւ հետաքրքիր միտումներով: «Ինսթագրամի» տարածքներում սկսել են ավելի հաճախ առկայծել փայտե ուլունքներով պատրաստված պայուսակները:

А&otherstories-ն, օրինակ, առաջարկում է ամբողջությամբ թափանցիկ տարբերակ: Ուլունքները կարող են դառնալ արտադրանքի մաս, դեկորի տարր: Building blocks-ը հանրաճանաչ դույլիկները վերածել է շատ ավելի հետաքրքիր տարբերակի՝ այն զարդարելով մեծ ուլունքներով:

Թաշկինակ-պայուսակներ

Այնպիսի տպավորություն է, թե այս պայուսակները պատրաստված են հմտորեն ոլորած գործվածքի կամ թաշկինակի մի կտորից: Թեթեւ, ամառային տարբերակ է, երբ կարելի է խաղադրույք կատարել պրինտի վրա՝ ընտրելով, ասենք, աբստրակտ նախշեր, ինչպես առաջարկում է Mango-ն կամ գնահատել վեհանձն մինիմալիզմը, որ ցուցադրել են COS-ի դիզայներները:

Արդիական պարկեր

Դույլ-պայուսակներն արդեն իրենց դերը կատարել են սթրիթսթայլի ժամանակագրության մեջ, հիմա թափուր տեղ կա դրանց կրտսեր եղբոր՝ պարկ-պայուսակների համար:

Շուկայում այսպիսի տարբերակներ վաղուց կան, սակայն խորհուրդ ենք տալիս դրանց ավելի ուշադիր նայել: Zara-ն, օրինակ, պարկերը կարում է մարգարիտներով (համոզված չեն, որ ուլունքները կդիմանան երկարատեւ զբոսանքներին), ավելացնում են ասեղնագործություն կամ պրինտներ:

Բայց այս ամենը ստեղծված է ոչ միայն երեկույթների գնալու համար, այլեւ հավակնում է դառնալ ավանդական կերպարին հոյակապ հավելում՝ ջինսերի մեջ խրած մարզաշապիկով:

Կարելի է նաեւ ընտրել պարկի միագույն տարբերակ, որը գերազանց է նայվում ոչ միայն խստաոճ պիջակի կամ թրենչի հետ, այլեւ՝ եթե հմտորեն խաղարկեք կոնտրաստները՝ հեծանվորդի տաբատով, կեդերով կամ ամառային վառ զգեստներով:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: