Մերկելը կարծում է, որ կանոնակարգված Brexit-ի հնարավորությունները դեռ պահպանվում են

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալուն հասնելու հնարավորություն դեռևս կա, Գերմանիայի կառավարությունը դրա համար աշխատելու է մինչև վերջին օրը: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտարարել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում 2020 թվականի դաշնային բյուջեի շուրջ անցկացված քննարկումների ժամանակ:

vikings barbershop yerevan

«Մենք առաջվա պես, ես հաստատ համոզված եմ, դեռ բոլոր հնարավորություններն ունենք կանոնակարգված ձևով դրան (Brexit) հասնելու համար: Գերմանիայի կառավարությունը մինչև վերջին օրը հանդես է գալու այն բանի օգտին, որ դա հնարավոր լինի»,- ասել է Մերկելը: «Բայց նաեւ ասեմ, որ մենք պատրաստվել ենք (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի) չկանոնակարգված դուրս գալուն»,-հավելել Է կանցլերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget