Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Մեքսիկական խոհանոց

Մինչև իսպանացիների գալը Մեքսիկայի բնակիչները ծանոթ չէին յուղին կամ ձեթին: Ուտելիքը պատրաստվում էր ջրի մեջ եռացնելով կամ շոգեխաշելով, հաճախ նաև գետնի մեջ փորած փոսի մեջ: Իսպանացի գաղութատերերը շատ շուտ “ամերիկանացվեցին”` որդեգրելով տեղացիների ապրելու և սնվելու ձևերը: Եփման նոր տեխնիկաները` ինչպիսիք են՝ տապակելը, խորովելը և այլն, ոգեշնչեցին շատ արտասովոր բաղադրատոմսերի ստեղծմանը:

Արյան և եգիպտացորենի ժողովուրդը

Մինչև իսպանացիների Մեքսիկա գալը, այստեղ հիմանական սննդամթերքը եգիպտացորենն էր: Մայաների առասպելաբանության համաձայն՝ մարդիկ ստեղծվել են եգիպտացորենի մասսայի ու աստվածների արյան խառնուրդից: Այս պատճառով եգիպտացորենին տվել էին աստվածային կարգավիճակ: Եգիպտացորենը դարձավ հացի և թխվածքների հիմքը:

Wonderful Mexican beans recipes

Տորտիլլա, թե նաչոս

Եգիպտացորենն օգտագործվում է տորտիլլա՝ մեքսիկական հաց պատրաստելիս: Խմորը պատրաստելու համար չոր սերմերը պետք է թրջել կալցիումով չրի մեջ, հետո եփել մինչև փափկեն և մի գիշեր թողնել: Հաջորդ օրը սերմերի ջուրը պետք է քամվի, պարզաջրվի, հետո տրորվի: Այս մածուկը բացվում է բարակ չիփսերի նման ու դրվում տաքացրած կոմալ կոչվող կավե սկուտեղի վրա: Տորտիլլայի մյուս տեսակը տոտոպոն է՝ կտրտած բարակ չիփսեր, որ պատրաստվում են աղ ու չիլի խառնած եփած ու աղացած եգիպտացորենի փոշուց: Ամերիկացիներն այն հայտնի են դարձրել “Նաչոս” անունով:

Լոբու Մաչոս

Մեքսիկան մոտավորապես 20 տարբեր տեսակի լոբիների հայրենիքն է: Եգիպտացորենի հետ համատեղելով լոբին՝ մարդու օրգանիզմն ապահովվում է բավարար ամինաթթուներով, որոնք անհրաժեշտ են սպիտակուցներ արտադրելու համար և կարևոր են ճիշտ սննդակարգի համար: Լոբին կարող է մատուցվել բուրավետ կանաչիների հետ եփած կամ եփելուց հետո տրորելով և օգտագործելով որպես տորտիլլաների լցոն:

Տաքարյուն խառնվածքի գաղտնիքը

Մեքսիկայում չիլին եղել է, կա և կլինի համեմունքների թագուհին: Մեքսիկացիներն այնքան շատ են սիրում չիլին, որ նույնիսկ ամենալավ ու ամենանրբահամ ճաշը անավարտ է համարվում, եթե այս համեմունքը պակասում է: Ավելի հաճախ նրանք պատրաստում էին չիլի սոուսներ. կարմիր կամ կանաչ լոլիկով աղացած պղպեղ, թանձրացված դդումից կամ արևածաղկի սերմերից, գետնանուշից կամ կակաոյից պատրաստված պաստայով, և համեմած տարբեր տեսակի կանաչիներով: Կան չիլիի տարբեր գույնի, ձևի ու համի 90 տեսակներ:

Մեքսիկա. զգուշացիր կաթից

Մեքսիկական ամենահայտնի ալկոհոլն անկասկած տեկիլան է: Այնուամենայնիվ, չկա խմիչքի այնպիսի բաղադրատոմս, որում այս խմիչքը համատեղվի կաթի հետ: Կաթի մեջ հայտնաբերված քիմիական բաղադրիչներն ուժեղացնում են տեկիլայի ազդեցությունը՝ առաջացնելով ուժեղ ալկոհոլային թունավորում, նույնիսկ այդ երկու խմիչքները փոքր չափաբաժինների դեպքում:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.