Միացյալ Նահանգները միշտ է մեզ դավաճանել ու այս անգամ էլ ծախում է մեզ. Սիրիայի քրդերն իրենց խաբված են զգում

Սիրիայի հյուսիսային հատվածում տեղակայված քրդական այն ուժերը, որոնք Դաեշի դեմ պայքարում դարձան ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը, այսօր խաբված են զգում, երբ մի կողմից թուրքական ուժերը պատրաստում են հարձակում ընդդեմ իրենց դիրքերի, երբ մյուս կողմից ԱՄՆ-ը հայտարարում է իր ուժերն այստեղից հետ քաշելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

vikings barbershop yerevan

«Միացյալ Նահանգները միշտ է մեզ դավաճանել ու այս անգամ էլ ծախում է մեզ», ասում են Թալ Աբյադի քուրդ բնակիչները։ Նրանք հիշեցնում են, որ իրենց պաշտպանելու մասին ԱՄՆ-ի խոստումների արդյունքում են իրենք կազմալուծել իրենց պաշտպանական դիրքերը ու այսօր ունեն մտավախություն, որ կարժանանան այն ճակատագրին, որին թուրքական հարձակումների արդյունքում Սիրիայում արժանացել են այլոք ։

Զորքերը հետ քաշելու մասին Սպիտակ տան որոշումն արժանացել է և՛ դեմոկրատ և՜ հանրապետական կոնգրեսականների քննադատությանը։ Սենատոր Լինդզի Գրեհեմի խոսքերով, «Քրդերին լքելու հանգամանքը ազդարարում է մի վտանգավոր հետեւանք. Առաջ կգա այն համոզմունքը, որ Ամերիկան անվստահելի դաշնակից է», — ասում է նա։

Եվ ահա Պենտագոնը հայտնվել է դժվար կացության առջեւ, որը ստիպում է հայտարարել, թե պաշտպանության նախարարությունը «չի հաստատում Սիրիայի հյուսիսում թուրքական որեւէ գործողություն»։ Թրամփն էլ իր որոշումից մեկ քայլ հետ է կատարում՝ սպառնալով, թե խստագույն պատժամիջոցներով «կոչնչացնի» Թուրքիայի տնտեսությունը, եթե նրա զորքերը անցնեն թույլատրելի սահմանը։

Միեւնույն ժամանակ թուրքական ուժերն «Ազատ սիրիական բանակի» հետ միասին Սիրիայի սահմանը կհատեն մոտ ժամանակներում: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամլո խոսնակ Ֆահրեդդին Ալթունը:

Թուրքիան մտադիր է անվտանգության գոտի ստեղծել հենց Սիրիայի տարածքում՝ խորանալով մոտ 30 կիլոմետր: Նշենք, որ ամերիկյան զորքերը այդ շրջանից տեղափոխվել են այլ հատվածներ:

vikings barbershop yerevan

Ինչպես հայտնում է Անադոլուն, Թուրքիան արեն զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին: Տարածվող տեսանյութերում ներկայացված են M60 տանկեր և M113 զրահափոխակրիչներ: Նաև տեսանկարահանվել է զինվորական շարասյուն՝ Սիրիայի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Աչակալեե (Սանլիուրֆա նահանգ) մուտքի մոտ:

Տեսանյութում տարբերակվում են զանազան տեսակի զրահատեխնիկա, բանակային բեռնատարներ և հրետանային զենքեր: Ըստ Anadolu- ի՝ շարասյունը բաղկացած է մոտ 130 մեքենայից:

Քաղաքական վերլուծաբան Մայքըլ ՕՀենլոնի խոսքերով, ճիշտ տեղը չէ Թուրքիայի հետ սպառնալիքներ փոխանակելու համար։ «Հարկավոր է հարցերը լուծել տեղում, պրակտիկորեն», ասում է նա։ Չէ որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում են պաշտոնատար անձինք ասում, որ այս անորոշ իրավիճակը կարող է վերակազմավորվելու խրախուսանք դառնալ Դաեշի համար, որը թշնամին է ոչ միայն քրդերի ու Թուրքիայի, այլեւ՝ ԱՄՆ-ի։

Armtimes.com

vikings barbershop yerevan

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget