Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Միխայիլ Գալուստյանը կմեկնի ԱՄՆ՝ Քոհեն եղբայրների ֆիլմում նկարահանվելու համար

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ տեսագրություն է հրապարակել։

Դրա մակագրությունում Մարտիրոսյանը նշել է, որ Գալուստյանը շուտով ԱՄՆ կմեկնի՝ Քոհեն եղբայրների նոր ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար։

Վերջում նա կատակով հավելել է, որ դեռևս՝ դատելով Միշայի պահվածքից, «Հոլիվուդից արտաքսման հոտ է գալիս»։

Հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են արել այս կապակցությամբ՝ նշելով․

«Որտեղ եք տեսել, որ հայերին արտաքսեն»։

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.