Մինչև հունվար կավարտվի դեպի Աջափնյակ մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծային աշխատանքները

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Մետրոպոլիտենի նոր կայարանի և Նոր Նորքից դեպի կենտրոն ճոպանուղու կառուցման ծրագրերի մասին:  Ճարտարապետի խոսքով՝ ծրագրերը ընթացքի մեջ են. բանակցություններ են ընթանում ծրագրերը ֆինանսավորող կառուցապատողների հետ:

Մեսչյանը հույս հայտնեց, որ մինչև հունվար կավարտվի դեպի Աջափնյակ մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծային աշխատանքները և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները:

«Ընդհանրապես մետրոպոլիտենը իր տեխնոլոգիայով բավական բարդ համակարգ է, և մենք աշխատում ենք տարբեր մասնագետների հետ ճշտելու համար բոլոր նրբությունները, որոնք կապված են այդ ծրագրի հետ»,-ասաց նա:

Նոր Նորքից կենտրոն ճոպանուղու կառուցումը, Մեսչյանի խոսքով, հնարավորինս կթեթևացվի տրանսպորտային կոլապսը:

«Ճոպանուղին սկսվելու է Նոր Նորքի երկրորդ զանգվածից և հասնելու է նախկին պոլիտեխնիկ ինստիտուտի տարածք: Կարծում ենք այդ ծրագրի միջոցով բավական խնդիրներ կլուծվեն, հետագայում զարգացում կլինի դեպի Հաղթանակի այգի: Այս ծրագիրը ևս կֆինանսավորի կառուցապատողը: Հիմա մենք ավելի շատ դիվանագիտությամբ ենք զբաղվում, քան ճարտարապետությամբ», — նշել է Արթուր Մեսչյանը:

 

 

 

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: