Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Մինչև 2021թ. գույքահարկը չի բարձրանա. Գևորգ Պապոյան

Հարկային օրենսգրքի նոր տարբերակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տնտեսագետ-պատգամավոր Գևորգ Պապոյանը խորհրդարանական կիսամյակի կարևոր ու հաջողված ձեռքբերումն է համարում։

Ըստ Պապոյանի՝ առաջարկվող տարբերակը գործողից լավն է։

Հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրության արդյունքում նվազում է եկամտահարկը, բայց մասնագետները վերապահումներ ունեն գույքահարկի հետ կապված։ Շենք-շինություններն ու հողամասերը հարկվելու են ոչ թե հաշվարկված կադաստրային արժեքների հիմքով, այլ շուկայականի։ Մտահոգությունն այն է, որ գույքահարկը կարող է կրկնապատիկին հասնել։

Գևորգ Պաոյանը նշեց, որ մինչև 2021 թվական, գույքահարկը չի բարձրանալու, իսկ դրանից հետո գուցե կադաստրային թանկ արժեք ունեցող գույքի դիմաց հարկն ավելանա։

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.