Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Միստր X-ն ու Սվետլանա Բոսնոյանն ամուսնալուծվել են

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող երգիչ Արթուր Հակոբյանն (Միստր X) ու երգահան, հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանն արդեն մի քանի ամիս է՝ ամուսնալուծվել են: Լուրն  հաստատեց երգչի կինը՝ ընդգծելով, որ դա երկկողմ որոշում է:

«Այո, չեմ հերքի, այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, ես և Արթուրը նման որոշում ենք կայացրել: Ավելին չեմ ցանկանա մանրամասնել: Ամեն մարդու ընտանիք մի գաղտնի անկյուն է՝ իր և՛ սովորական, և՛ տարօրինակ պատմություններով: Ու ամեն պատմություն էլ երկու կողմ ունի», — նշեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ իրենց ամուսնալուծությունը երեխայի հետ հարաբերություններին ու շփմանը չի ազդի:

Նշենք, որ երգիչն ու հաղորդավարուհին ամուսնացել են 2015 թվականի նոյեմբերի 1-ին: Նրանց առաջնեկը լույս աշխարհ է եկել 2018 թվականի փետրվարի 5-ին, ում, ի պատիվ Արթուրի մայրիկի, զույգը տվել է Իզաբել անունը:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.