Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Միևնույն է,երջանիկ են միմյանց հետ

1. Ջեսսիկա Ալբա և Կեշ Ուորեն

Կեշը հասարակ տղա է, որի բախտը բերել է դառնալ Ջեսսիկա Ալբայի ամուսինը:Նրանք ծանոթացել են նկարահանման ժամանակ:Ուորենը այդ ժամանակ եղել է ռեժիսորի օգնական և կատարել է նրա մանր-մունր հրահանգները (սնունդ  պատվիրել,սուրճ բերել և այլն): Չնայած միանգամայն տարբեր հասարակական դիրքերի՝ նրանք արդեն 10  տարի է՝ երջանիկ ամուսիններ են:

2.Մեգան Մարքլ և Արքայազն Հարրի

 

Հարրին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբետ II –ի թոռնիկն ու գահաժառանգն  է,իսկ Մեգանը մեկ անգամ ամուսնացած և բաժանված դերասանուհի է  հասարակ  ընտանիքից` աֆրիկական արմատներով:Նրանց հարսանիքը նախորդ տարվա ամենաքննարկված իրադարձությունն էր,որի շնորհիվ շատերը նորից հավատացին իսկական սիրուն:

3.Մարկ  Ցուկերբերգ և Պրիսցիլլա Չան

Բոլորը  սպասում էին,որ այս գերհարուստ տղամարդը իրեն կողակից կընտրի մոդելային կազմվածքով մի ինչ-որ գեղեցկուհու,սակայն Ֆեյսբուքի  հիմնադիրը ընտրեց իր վաղեմի գործընկերուհուն,ով նրա կողքին էր  այն ժամանակ,երբ երիտասարդ ծրագրավորողի գաղափարներին  ոչ ոք  չեր հավատում:

4.Հաֆթոր Բյորնսոն և Քելսի Հենսոն

«Գահերի Խաղ»-ի աստղ երկու մետրից բարձր հասակ ունեցող այս հսկան որպես կյանքի ընկեր ընտրել է 157 սմ հասակ ունեցող Քելսիին:Սակայն այսպիսի տարբերությունը չի  խանգարում նրանց երջանիկ ապրել երկուսով:

5.Վենսան Կասել և Թինա Կունակի

Այս զույգը դարձավ անցած տարվա ամենաքննարկվածը: Շատերը չեն հավատում Թինայի անկեղծությանը և մեղադրում նրան սեփական փիառը անելու մեջ,սակայն դա չի անհանգստացնում զույգին : Ամռանը կայացավ նրանց հարսանիքը, և հիմա նրանք սպասում են երեխայի:Ինչպես երևում է, 31 տարվա տարիքային տարբերությունը նրանց ընդհանրապես չի խանգարում :

6.Հյու  Ջեքման և Դեբորա  Լի-Ֆերնես

 

Հանրահայտ  դերասանին բացարձակ չի  խանգարում այն հանգամանքը,որ նա 20 տարով փոքր է կնոջից: Տարիքային այսպիսի տարբերությունը որևէ նշանակություն չունի զույգի համար:Նրանք միասին են  արդեն 22 տարի:

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.