Մխիթարյանի հարցը հասավ Մեծ Բրիտանիայի խորհրդարան

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկվել է Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու հարցը։

ՈւԵՖԱ-ն հայտնել էր, որ չի կարող ապահովել հայ ֆուտբոլիստի անվտանգությունը։

֊ «ՈւԵՖԱ-ն ասում է, որ բոլորն ունեն իրավունք վայելել ֆուտբոլը, անկախ նրանից, թե ով ես, որտեղից ես և ինչպես ես խաղում, բայց մյուս շաբաթ, Մխիթարյանը հայտնեց, որ բաց է թողելու կյանքի խաղ, քանի որ նա Հայաստանից է։ Եվ «Արսենալի» հայկական ազգանուններով երկրպագուները զրկվել են Բաքու ուղևորության վիզաներից։ Սա սկանդալ է, և շատ տգեղ:

Եթե ես լինեի նահանգի քարտուղարը, ՈւԵՖԱ-ին պարզ կդարձնեի, որ սա անընդունելի է։

Արդյոք նախարարը կպահանջի՞, որ ՈւԵՖԱ-ն երաշխավորի այսուհետ, որ այն երկրները, որոնք ստիպում են ֆուտբոլիստներին ընտրություն կատարել իրենց անվտանգության ու սպորտի միջև, խտրականություն են դնում ճանապարհորդող երկրպագուների միջև երբեք այլևս չեն հյուրընկալի ապագայի միջոցառումները»։

Ասել է Տոմ Ուոթսոնը

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: