Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Նազարբաւեի հետքերով. Ալիեւը 2025 թ-ին կարող է իշխանությունը փոխանցել իր կնոջը՝ Մեհրիբանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իշխանության է գտնվում արդեն 16 տարի: Մինչ այդ իշխանության ղեկին էր գտնվում նրա հայրը՝ Հեյդար Ալիևը: Ադրբեջանում մեկ ընտանիքի ձեռքում իշխանությունը գտնվում է արդեն քարորդ դար:

Ալիև-կրտսերը տարիներ շարունակ քայլ առ քայլ ավտորիտար համակարգ է կառուցում: Նա սահմանադրությունից հանել է երկու անգամից ավել վերընտրվելը սահմանափակող արգելքը: Բացի այդ, նա մտցրել է փոխնախագահի ինստիտուտը, որն այժմ զբաղեցնում է նրա տիկին՝ Մեհրիբան Ալիևան: Որևէ ճգնաժամի դեպքում իշխանությունը կփոխանցվի նրա տիկնոջը, գրում է eg.ru-ն:

Ալիևի ընտանիքի անդամներն ու մերձավորները զբաղվում են բիզնեսով ու վերահսկում են ամենակարևոր տնտեսական ճյուղերը:

Միջազգային կառույցներն Ալիևը ռեժիմը մտցնում են տոտալիտար և ոչ ժողովրդավարական իշխանությունների ցուցակում: Ընդդիմադիրները գտնվում են բանտերում, իսկ ազգային փոքրամասնությունները՝ թալիշները, լեզգիները, թաթերը՝ ասիմիլացվում են:

Ադրբեջանում հաջորդ ընտրությունները կայանալու են 2025թ.-ին: Ադրբեջանում իշխանափոխությունը կամ իշխանության փոխանցումը կարող է տեղի ունենալ ղազախական, ավելի ստույգ Նազարբաեւի տարբերակով: Ալիևը կարող է իշխանությունը փոխանցել մերձավորներից որևէ մեկին՝ առաջին տիկին Մեհրիբան Ալիևային՝ իշխանության անցնցում տարանցման շրջանակներում:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.