Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Նախատեսվում է բարձրացնել թե նվազագույն կենսաթոշակի չափը, թե քայլեր ձեռնարկել, որ բարձրանա միջին կենսաթոշակի չափը

Հայաստանցիները 2020-ին ականատես կլինեն կենսաթոշակների չափերի բարձրացման. պետությունը նախատեսում է բարձրացնել թե նվազագույն կենսաթոշակի չափը, թե քայլեր ձեռնարկել, որ բարձրանա միջին կենսաթոշակը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

«Մեր կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացվել է: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում կենսաթոշակների շարունակական բարձրացումը նաև կառավարության գործունեության ծրագրով սահմանված է որպես առաջնահերթություն, և նախատեսվում է պարբերաբար բարձրացնել կենսաթոշակները: Եվ 2020-ին ականատես կլինենք կենսաթոշակների չափերի բարձրացմանը»,- ասաց փոխնախարարը:

Բյուջետային գործընթացի շրջանակում ծավալված քննարկումները ցույց կտան, թե ինչ չափով կլինի բարձրացումը:

«Եվ նախատեսվում է բարձրացնել թե նվազագույն կենսաթոշակի չափը, թե քայլեր ձեռնարկել, որ բարձրանա միջին կենսաթոշակի չափը»,- ասաց Սաիյանը:

Փոխնախարարի խոսքով՝ 10 տոկոսով կենսաթոշակ բարձրացնելու համար անհարժեշտ է լինելու շուրջ 30 մլրդ դրամ, բացի այդ կենսաթոշակառուների թվաքանակի աճ է արձանագրվում:

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.