Ոստիկանության Ախուրյանի բաժնում մի տղամարդ ապօրինի պահվող հրացան է հանձնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ախուրյանի համայնքային ոստիկանների բնակչության շրջանում տարած բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 9-ին բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Երազգավորս գյուղի 33-ամյա բնակիչը Ախուրյանի բաժին է բերել գործարանային համարով որսորդական հրացան։ Նրա հայտնածով՝ զենքը գտել է տան տանիքում և անմիջապես բերել ոստիկանություն։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հրացանը կամավոր հանձնած տղամարդն էլ բաց է թողնվել, քանի որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: