Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Ոտքերի այտուցվածության պատճառները

 

Այտուցներ (լատ.՝ Oedema),հեղուկի ավելցուկային կուտակում օրգանիզմի հյուսածքներում և խոռոչներում։Ոտքերի այտուցվածությունը ոչ միայն տգեղ ու տհաճ երևույթ է, այլև կարող է վկայել առողջական խնդիրների մասին: Այն կարող է առաջանալ տարբեր պատճառներով.

  •  Հղիություն: Այտուցները հղիներին հաճախ են անհանգստացնում՝ հատկապես հղիության վերջին ամիսների ընթացքում: Եթե դրանք լուրջ չեն, ապա անհանգստանալու կարիք չկա, սակայն բժիշկը պետք է անպայման հետևի ոտքերի առողջական վիճակին:
  • Վնասվածք: Հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում թեթև թվացող վնասվածքներին, մինչդեռ դրանք դառնում են այտուցվածության պատճառ: Հնարավոր է պատճառը ձգված ջիլն է կամ վնասված հոդը: Այս դեպքում վնասված հատվածն ուռչում է, քանի որ արյունը հոսում է դեպի ցավոտ հատվածը: Եթե այտուցվածությունն ուղեկցվում է ցավով, ապա հարկավոր է դիմել բժշկի օգնությանը:
  • Երակային անբավարարություն: Արյունը, որը թթվածինն արդեն փոխանցել է հյուսվածքներին, երակների՝ միակողմանի փականներ ունեցող անոթների միջոցով վերադառնում է սիրտ: Այդ փականները հարկավոր են, որպեսզի արյունը հոսի միայն մի ուղղությամբ, և եթե դրանք վատ կատարեն իրենց գործառույթները՝  արյունը կարող է կուտակվել ոտքերում:
  •   Սրտային անբավարարություն: Այս հիվանդության դեպքում սիրտը չի կարողանում կատարել իր աշխատանքը և արյան հոսքը խանգարվում է, ինչի հետևանքով էլ այն լճանում է: Սրտային անբավարարության հետևանքով արյան լճացումից հատկապես տուժում են ոտքերը: Այս դեպքում կարող են ի հայտ գալ նաև այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են սրտի զարկերի արագացումը, հևոցը ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում կամ մշտական հոգնածությունը:
  • Երիկամների հիվանդույթուններ: Երիկամները զտում են արյունը և հեռացնում անպետք ու վնասակար նյութերը: Եթե խանգարվում է երիկամների աշխատանքը, ապա ավելորդ հեղուկը դուրս չի գալիս օրգանիզմից և կուտակվում է մարմնի ստորին հատվածում: Երիկամների հետ կապված խնդիրների մասին են վկայում նաև առավոտյան դեմքի այտուցվածությունն ու աչքերի տակի «պարկերը»:
  • Լյարդի հիվանդություններ:Հեպատիտի կամ ալկոհոլի չարաշահման դեպքում լյարդի բջիջները ոչնչանում են, իսկ դրանց փոխարեն ի հայտ է գալիս շարակցական հյուսվածք, որը չի կարողանում կատարել լյարդի հիմնական գործառույթը՝ զտումը: Սա նշանակում է, որ հեղուկը կսկսի կուտակվել, իսկ ոտքերն ու որովայնի հատվածը կայտուցվեն:

Այտուցների  դեպքում անհրաժեշտ է պարզել առաջացման պատճառները: Հարկաոր է դիմել բժշկի, ով կախտորոշի հիվանդությունը և համապատասխան բուժում կնշանակի:

Սակայն հիվանդը կարող է նաև ինքնուրույն մի փոքր մեղմել ախտանշաններն ու բարելավել իր ինքնազգացողությունը: Պետք է հանգստանալ ու սառը թրջոցներ դնել: Հիվանդը պետք է ընդունի հանգստի այնպիսի դիրք, որի դեպքում ոտքերն ավելի բարձր կլինեն, քան գլուխն է: Բացի այդ, անհրաժեշտ է կրել կոմպրեսիոն գուլպաներ և այտուցների վրա սառույց դնել, ինչը կօգնի փոքրացնել այտուցը:

Շատ արդյունավետ կարող են լինել նաև միզամուղ դեղամիջոցները, որոնք օգնում են դուրս բերել հեղուկն օրգանիզմից: Վերոնշյալ հիվանդությունների դեպքում բժիշկը կնշանակի դեղամիջոց, որը կօգնի ազատվել այտուցից:

Նշված խնդիրների դեպքում նաև անհրաժեշտ է մագնեզիումով հարուստ սննդամթերք օգտագործել: Սննդակարգին 200-400 մգ մագնեզիում ավելացնելը կօգնի ազատվել ավելորդ հեղուկից: Դեղամիջոցների տեսքով հավելումների դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, սակայն մինչ այդ կարելի է հարստացնել սննդակարգը վարսակով, բանանով, նուշով, բրոկոլիով և ճակնդեղով:

Այտուցները վտանգավոր են դառնում, եթե ուղեկցվում են դժվարացած շնչառությամբ ու կրծքի ցավերով: Նաև պետք չէ հապաղել, եթե այտուցված հատվածի մաշկին մատով սեղմելիս առաջանում է փոսիկ կամ թվում է, թե այտուցված հատվածի կարող է ճաքել:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.