Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

Հայկական գինու (Էնո) զբոսաշրջային արդյունքը և հայկական գինեգործությունը մայիսի 24-ից 26-ը ներկայացվում է  Չինաստանի Ցինտաո քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության առևտրատնտեսական համաժողովի շրջանակներում կազմակերպված միջազգային ցուցահանդեսին։  Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովում են ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության Կոմիտեն և «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամը, Չինաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ։

Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է, որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։ Տաղավարի հյուրերին մատուցվում են հայկական գինիներ, կազմակերպվում են համտեսներ։ Հարթակը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում բացահայտելու և թիրախավորելու Չինաստանի զբոսաշրջային շուկայում առկա  նախասիրությունները։
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.