Պաշտոնական. Սարգիս Ադամյանը տեղափոխվեց Բունդեսլիգան ներկայացնող թիմ

Հայաստանի Ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը պայմանագիր է ստորագրել Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

25-ամյա հարձակվողը հանդես էր գալիս երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Յան Ռեգենսբուրգում» և այս մրցաշրջանում դարձել էր 15 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: «Հոֆենհայմի» հետ Ադամյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ. ամառ։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: