Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Համաձայն հրապարակված տվյալների` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, որն այս տարվա հունվար-հուլիսին պետական բյուջե է վճարել 29 մլրդ 504.8 մլն դրամ:

Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել շուրջ 28.2 մլրդ դրամ հարկ։

Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի երրորդ խոշոր հարկատու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում վճարել է  22.7 մլրդ հազար դրամի հարկեր և տուրքեր:

Չորրորդ տեղում  «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ն է՝ պետական բյուջե վճարած 9.4 մլրդ դրամ հարկերով։

Առաջին հնգյակը եզրափակում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը՝ պետբյուջե վճարելով 9.1 մլրդ դրամ։

2019 թվականի առաջին կիսամյակում իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ վճարելով 7.7 մլրդ դրամ,  Ֆլեշ» ընկերությունը (7.6 մլրդ դրամ), «Ակվիլոն Թրեյդ»-ը (6.5 մլրդ դրամ), «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն ( 5.1 մլրդ դրամ ), «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը (5 մլրդ 159.4 մլն դրամ):

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.