Ջեքսոնի թիկնապահը պատմել է, թե ինչու էր երգիչը դիմակ կրում

Մայքլ Ջեքսոնի  թիկնապահ Մեթ Ֆիդեսը բացատրել է, թե ինչու էր «փոփ արքան» դիմակ կրում, քթի վրա կպչուն վիրակապ ամրացնում և ինչպիսին է եղել  նա առօրյա  կյանքում: Ըստ նրա, երաժիշտը դա անում էր, որպեսզի հանդիսատեսի և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինի:

vikings barbershop yerevan

«Նա գիտեր, թե ինչպես մանիպուլյացիայի ենթարկել  լրագրողներին և ինչպես հասնել լրատվամիջոցների առաջին էջերում: 90% դեպքերում դա աշխատել է, հատկապես կպչուն վիրակապը, որն իր սիրելի հնարքն  էր: Ջեքսոնը ցանկանում էր, որ իր կյանքը լինի աշխարհի ամենամեծ առեղծվածը: Ցավալի է, որ  դա հանգեցրեց տհաճ հետևանքների », — մեկնաբանում է թիկնապահը:

Ֆիդեսը երաժշտի հետ աշխատել է տասը տարի և պնդում է, որ առօրյա կյանքում նա «նորմալ տղա էր»:

«Մայքլը երբեք չի ապրել այսպիսի դիմահարդարումով: Ես հիշում եմ մի անգամ, երբ մենք լոնդոնյան հյուրանոցում հեռուստացույց էինք նայում, և նա ուզում էր  այցելել իլյուզիոնիստ Ուրի Գելերին: Նա խնդրեց, որ ես մեկ ժամվա ընթացքում պատրաստեմ  մեքենան` նրան կերպարի մեջ մտնելու ժամանակ տրամադրելու համար. կատարել վարսահարդարում և դիմահարդարում, — ասում է  Մեթը.- Նա շատ խելացի էր:

Ըստ նրա, «Եթե դուք անձամբ չեք ճանաչում Ջեքսոնին, ապա պատկերացում չեք էլ ունենա, թե իրականում նա ով  է եղել»:

Նյութի աղբյուր՝ Ռիա նովոստի

vikings barbershop yerevan

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget