Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Սամվել Գրիգորյանին  բարկացրել է պատգամավորի գրառումը

Երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանին զայրացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ պատգամավորը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորել է «առանց ավելորդ թպրտալու» հարկերը վճարել։

Սամվել Գրիգորյանին  շատ  բարկացրել է պատգամավորի գրառումը.

-Նախ՝ ի՞նչ է նշանակում «այսպես կոչված շոու-բիզնեսի ներկայացուցիչներ», ինչպե՞ս կարելի է մարդկանց դիմել նման կերպ կամ ինչպե՞ս կարելի է ասել` «առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարե՛ք»: Որքանո՞վ է այս բառապաշարը հարիր երիտասարդ տղային, այն էլ՝ ԱԺ պատգամավորին: Ինչպե՞ս կարելի է շոու-բիզնեսի բոլոր ներկայացուցիչներին հավասարեցնել և դիտարկել մեկ հարթության վրա, ո՞վ է նրան թույլ տվել նման կերպ խոսել մարդկանց հետ: Դիմում եմ պատգամավորին՝ Դուք պետք է հրապարակավ ներողություն խնդրեք բոլոր շոուբիզնեսցիներից: Իմ պահանջը դա է: Եվ չփորձեք հետագայում այդկերպ որևէ մեկի հետ խոսել: Այդպես խոսում են «բեսեդկաներում» եւ «գողական» աշխարհում: Գուցե պատգամավորն իր խոսքը պետք է ուղղեր կոնկրետ մարդկանց և չընդհանրացներ թեման:    Ես ինքս վճարում եմ հարկերը, ևիմ դժգոհությունը հարկեր վճարելուն չէ ուղղված, այլ պատգամավորի ձևակերպումներին»:

« Մինչեւ 2018-ը, այո, հարկային դաշտում չենք եղել, բայց ասեմ, որ ես է՛լ, գործընկերներս է՛լ բանակի, մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների կողքին ենք եղել, շատ մարդկանց ենք օգտակար եղել»:

«Ուրեմն թող իրենք էլ կոռեկտ լինեն: Շոու-բիզնեսում կան մարդիկ, որոնք մշակույթ են ներկայացնում, տասնամյակներ շարունակ ապրել են այս երկրում, չեն թողել ու փախել, ապրել են՝ դժվարություններ քաշելով, աշխատել են տարբեր իշխանությունների օրոք: Կոնկրետ ես իմ գործունեությունը սկսել եմ դեռեւս Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիներից եւ վստահ եմ, որ դեռ շատ ղեկավարների օրոք կաշխատեմ և շատ քաղաքական գործիչների կհանդիպեմ իմ ճանապարհին»,-նշել է նա:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.