Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Սարոյանական ասույթներ

  1. Իմ թշնամին մարդը չէ, որովհետև նա ինձնից տարբեր չէ: Իմ պայքարը մարդու դեմ չէ, այլ նրա մեջ եղած այն գազանի, որն առաջին հերթին ուզում եմ իմ մեջ ոչնչացնել:
  2. Ինչքան շատ ենք սպասում, այնքան ավելի քիչ բան պիտի ակնկալենք:
  3. Կարեկցությունն էր, որ քեզ ստիպեց լաց լինել: Կարեկցություն ոչ միայն այս կամ այն անհատի նկատմամբ, որ տառապում է, այլ ամեն ինչի էության նկատմամբ… Միայն բարի մարդիկ են լաց լինում…
  4. Կը գրեմ, որովհետև ինձի համար ավելի քաղաքակիրթ կամ վայելուչ բան չկա ընելիք:
  5. Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քաղցր ժամերին ո’չ քեզ, ո’չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:
  6. Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:
  7. Հայերեն չեմ գրեր, բայց հայերեն կը նայիմ աշխարհին:
  8. Հայերենը հայուն խորհուրդն է:
  9. Հայոց լեզվի ուսուցումը հավատքի հարց է:
  10. Հայրենիքը հայուն խորհուրդն է:
  11. Հիմարը, ով հաճույք է փնտրում ամեն պահի, արդյունքում հայտնաբերում է, որ յուրաքանչյուր ժամ իրեն միայն հուսահատություն և դատարկություն է բերում:
  12. Մի ամաչիր բարի ու քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանություն գործելու պահը, գործիր այդ սպանությունն ու մի զղջա:
  13. Մի’ խաբվիր արտաքին տպավորությամբ, դա վայել չէ պայծառատես աչք ու սիրտ ունեցողին:
  14. Միայն հիմարներն են ձգտում կատարելության, որը ոչ այլ ինչ է, քան մահը:
  15. Յուրաքանչյուր երեխա ուզում է մեծերի մեջ մանկական ինչ-որ բան գտնել: Եվ, եթե արդեն գտնի դա ինչ-որ մեկի մեջ` կսիրի այդ մարդուն բոլորից առավել:
  16. Յուրաքանչյուրը, ով երբևէ ճաշակել է տխրությունը, չունի տարիք:
  17. Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկի մի ենթարկիր քեզ: Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
  18. Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ մեզ շրջապատում է: Իսկ ատելությունը րոպե առ րոպե մահանում է:
  19. Տաղանդը ավելի բարձր է կանգնած, քան փողը, ահա թե ինչ, և ես տաղանդ ունեմ:
  20. Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես, ինչպես ծնողներիդ:
  21. Ուր որ կերթաս` պոռա Հայաստան: Ամեն մարդ հայ է:
  22. Փնտրիր բարին ամենուրեք, ու երբ գտնես, դուրս բեր թաքստոցից, և թող այն լինի ազատ և աներկյուղ… Արթնացրու առաքինությունը` ում սրտում էլ, որ այն գաղտնի ու տրտում թաքնվելիս լինի աշխարհի սարսափներից ու ամոթից:

Նյութի աղբյուր`

  1. http://www.med-practic.com/arm/923/50230/Վիլյամ%20Սարոյանի%20լավագույն%20մտքերը.%20wnews.am/article.more.html
  2. http://gradaran198.blogspot.com/2013/02/blog-post_6363.html
  3. https://mocak.am/13429/վիլյամ-սարոյան-տասը-խորհուրդ/
  4. https://my.mamul.am/am/post/33500/վիլյամ-սարոյան-ասույթներ
  5. http://www.copypaste.am/2012/06/19/վիլյամ-սարոյանի-ասույթներից/

Հրապարակեց Կարապետ Հակոբյանը

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

The performed opinions may not be similiar to the point of editors’ view

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.