Սեպտեմբերի 17-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ

vikings barbershop yerevan

Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի ձեր սիրելի էակին ապացուցել, թե որքան նշանակալի է ձեզ համար այս կամ այն գործողությունը։ Չնայած ձեր ջանքերին՝ նա փորձելու է հակառակվել ձեզ՝ առանց գիտակցելու այդ քայլերի կարեւորությունը։ Դժվար օր է սպասվում։

ՑԼԵՐ
Ասում են, այսօրվա հասարակության գլխավոր հիվանդությունը ամեն ինչին շատ կտրուկ արձագանքելն է։ Եթե դուք նույնպես որոշել եք ձեր անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անել, աստղերը խորհուրդ են տալիս չշտապել եւ ամեն ինչում կոկիկ ու նրբանկատ լինել։ Այդ պարագայում օգուտն ավելի մեծ կլինի։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր ընտրյալի կյանքում դժվար շրջան է։ Աջակցեք, սատարեք նրան։ Ուժեղ ու հուսալի հենարան եղեք, որին նա կկարողանա վստահել։  Հանդուրժեք նրա տխուր տրամադրությունը, արցունքները եւ հառաչանքները։ Սերը միայն ռոմանտիկ ընթրիքները չեն։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

vikings barbershop yerevan

Սեպտեմբերի 17-ին սիրելի էակին ուշադրություն հատկացնելու ժամանակ չեք ունենա։ Դրա հետեւանքով ձեր ընտրյալը իրեն միայնակ ու անտեսված է զգալու։ Օրվա վերջում պատրաստ եղեք լուրջ քննարկումների եւ ինչու ոչ՝ տարաձայնությունների։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հասկանալու եք, որ սիրելի էակը դադարել է ձեզնից կախված լինել։ Նա արդեն ինքնուրույն, անկախ մարդ է։ Դժվար է ասել՝ դա ձեզ հիասթափեցնելու է, թե ուրախացնելու, բայց փաստը մնում է փաստ։ Եվ ստիպված եք հաշտվել դրան։

ԿՈՒՅՍԵՐ

vikings barbershop yerevan

Սեպտեմբերի 17-ին սիրելի էակի սիրտը գրավելու համար պետք է գոհացնել նրա ստամոքսի պահանջները։ Ուստի, այսօր գործի դրեք խոհանոցային ձեր բոլոր գիտելիքները եւ մի յուրօրինակ ու համեղ ճաշատեսակ պատրաստեք։ Իսկ ձեր սիրելիի փայլող աչքերը ճաշն ավելի ախորժալի կդարձնեն։

ԿՇԵՌՔՆԵՐ
Արտասահմանում հարազատնե՞ր ունեք։ Մի շփոթվեք, պարզապես այսօր հեռու բարեկամներից նամակ եք ստանալու, որի հաղորդած լուրը կզարմացնի ձեզ։ Բայց մինչեւ համապատասխան որոշում կայացնելը, աստղերը խորհուրդ են տալիս երկար մտածել։ Վստա՞հ եք, որ արտասահման մեկնելը կօգնի դուրս գալ այս վիճակից։

ԿԱՐԻՃՆԵՐ

Սիրելի էակի հետ զրուցելիս որքան հնարավոր է զգույշ ու նրբանկատ եղեք։ Նա այսօր ամեն ինչ այլ կերպ է հասկանալու եւ տարօրինակ եզրակացություններ է անելու։ Բացի տարօրինակ լինելուց, դրանք ընդհանրապես անտրամաբանական կլինեն ձեզ համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրելիին զարմացրեք համեղ ուտեստով։ Նրա համար հաճելի կլինի (հատկապես այսօր) փորձել հենց ձեր ձեռքերով պատրաստված ճաշատեսակը։ Դրանով դուք ոչ միայն կապացուցեք ձեր խոհարարական հմտությունները, այլեւ մեծ սերը սիրելիի հանդեպ։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եթե սիրելի անձնավորությունը ձեր աջակցության կարիքը կունենա։ Նրան մխիթարելու համար մի խնայեք ոչ մի ջանք։ Հիշեք, դուք պատասխանատու եք նրանց համար, ում ընտելացրել եք։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելի էակի աշխատանքի վայրում կամ ուսումնական հաստատությունում կարող են խնդիրներ ծագել։ Դա կխոչընդոտի ձեր հարաբերություններին։ Փորձեք հասկանալ նրան եւ առարկություններ մի արեք։  Ձեր կարեկցանքը կարող է թեթեւացնել նրա վիճակը։

ՁԿՆԵՐ

Սեպտեմբերի 17-ին սիրելի էակին կարող է թվալ, որ դավաճանությունը ընդհանրապես սարսափելի չէ։ Իհարկե, դրա հետեւանքով կխորտակվեն ձեր հարաբերությունները, բայց վերջակետ դնելուց առաջ մի մոռացեք լսել նրա պարզաբանումները։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget