Սերենա Ուիլյամսն առաջին մարզուհին Է դարձել ամենահարուստ «սելֆ-մեյդ» կանանց ցուցակում

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դարձել Է պատմության մեջ առաջին մարզուհին, որը հայտնվել Է, Forbes հանդեսի վարկածով, աշխարհի ամենահարուստ այն կանանց ցուցակում, որոնք ինքնուրույն են կարողություն վաստակել: Այդ մասին հաղորդվում Է հրատարակության Twitter-ում: 37-ամյա մարզուհու կարողությունը գնահատվում Է 225 մլն դոլար:

Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) տվյալների համաձայն, մարզական կարիերայի ընթացքում Սերենա Ուիլյամսի դրամական պարգեւները կազմում են 88,5 մլն դոլար: 2018 թվականին ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանիշում Սերենա Ուիլյամսը նույնպես առաջինն Էր՝ անցյալ տարվա ընթացքում վաստակելով 18,1 մլն դոլար: Ուիլյամսը ռեկորդակիր Է Մեծ սաղավարտի շարքի մրցաշարերում տարած հաղթանակների թվաքանակով, այս պահի դրությամբ ամերիկուհին 23 հաղթանակ Է տարել մենախաղերում, որոնցից երեքը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում: Թենիսի կանանց ասոցիացիաների մրցաշարերում Ուիլյամսը 72 հաղթանակ Է տարել անհատական մրցապայքարում: Ուիլյամսը 186 շաբաթ անընդմեջ առաջին տեղն Է գրավել WTA-ի վարկանիշում. այդ ցուցանիշով ամերիկացի թենիսիստուհին առաջին տեղը կիսում Է գերմանուհի Շտեֆի Գրաֆի հետ: Նաեւ Ուիլյամսը եռակի օլիմպիական չեմպիոնուհի Է զուգախաղերում (2000, 2008, 2012), թենիսիստուհու ակտիվում Է 2012 թվականի Խաղերի ոսկին մենախաղերում: Ինքնուրույն կարողություն վաստակած աշխարհի ամենահարուստ կանանց ամբողջական ցուցակը հրապարակվելու Է հունիսի 5-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

1 thought on “Սերենա Ուիլյամսն առաջին մարզուհին Է դարձել ամենահարուստ «սելֆ-մեյդ» կանանց ցուցակում

Comments are closed.