Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության արդյունքում Երևանում կայացավ ԵԱՏՄ գագաթաժողովը․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

vikings barbershop yerevan

«Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության արդյունքում Երևանում կայացավ ԵԱՏՄ գագաթաժողովը:

Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Ռուհանիի հետ քննարկեց Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցված Հայաստան-Իրան գազամուղով Սերժ Սարգսյանի օրոք մեկնարկած «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման մասին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանը փորձեց վերականգնել (ապարդյուն) հայ-ռուսական հարաբերությունների այն մակարդակը, որ կար Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք:

Բարձրաստիճան հյուրերը այցելելեցին Սերժ Սարգսյանի օրոք բացված ԹՈՒՄՈ կենտրոն և Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցած օդանավակայանով մեկնեցին Երևանից»:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget