Սկզբունքայնությունը, որպես հաջողության բանաձև. «Երեմյան պրոջեքթս »

«Երեմյան պրոջեքթսի »  գործունեությունը հանրային սննդի ոլորտում կոտրում է կարծրատիպեր պարունակող բոլոր պատկերացումները ռեստորանային բիզնեսի մասին: Այն, որ սկզբունքայնությունը բիզնեսում հաջողության հասնելու գլխավոր գրավականն է, հայտնի է փոքր ու միջին բիզնեսով զբաղվող կամ, ընդհանրապես, նրանով հետաքրքրվող սկսնակ գործարարներին, մարքեթոլոգներին: Բայց որ բիզնեսում յուրաքանչյուր հարցի լուծում ամփոփվում  կամ դասակարգվում է սկզբունքայնությունը պահպանող պատասխանների շրջանակում, դրանով իսկ նպաստելով գործունեության առաջխաղացմանը, շատերը չգիտեն կամ գործունեության ընթացքում խախտում են սկզբունքային մոտեցման հնարավորությունները:

vikings barbershop yerevan

 

Եվ այսպես, սկզբունք  թիվ՝ 1. Ռեստորաններում   մատուցվում են  թարմ ուտեստներ: «Երեմյան Պրոջեքթսի »  բոլոր՝ Պանդոկ Երևան, Երևանի շաուրմա, Լավաշ, Շերեփ, Պանդոկ Երևան Գետափին, Սմոքինգ շեֆ  ռեստորաններում մշտապես մատուցվում են  թարմ  ուտեստներ, քանի որ հումքը «պատրաստվում է»  ընկերության կողմից(Ջերմուկում և Դիլիջանում հիմնվել է խոզաբուծական, տավարաբուծական  ֆերմա), մշակվում և պատրաստվում է ևս ընկերության  աշխատակիցների կողմից և, բացի այդ, մթերքի հետագա պահպանման գործընթացը, մինչ պատվիրատուի սեղանին հայտնվելը, գտնվում է խիստ հսկողության պայմաններում պատասխանատու անձանց կողմից: Այս ռեստորաններում սկզբունքային հարց է հաճախորդներին թարմ ու սննդարար հատկություններ ունեցող ուտեստներ մատուցելը:

 

Սկզբունք  թիվ 2. Ռեստորանները հետապնդում են շահույթ, սակայն դրանից չի  տուժում  սպասարկման որակը: Որակյալ  սպասարկումը կարևորագույն սկզբունքների ցանկում է: Հաճախորդի՝ ռեստորան մտնելուն պես ընթանում է  հաճախորդների իրավունքների իրացման պրոցեսը. հյուրը  պետք է այստեղ լավ ժամանակ անցկացնի, հյուրը այստեղ չպետք է հոգա ոչնչի մասին, այլ ստանա հոգածություն: Եթե ուտեստում առկա է լինում  որևէ համեմունքի  ընդգծվածություն կամ նկատվել է  ուտեստի պատրաստման ընթացքում հիգիենայի կանոնների պահպանման մասով ակամա թերացում, ապա իրեն մատուցվում է  մեկ այլը՝ իր նախընտրությամբ:

Այստեղ ընտանեկան հանգիստն անցկացնելու համար լավագույն վայրն է, քանի որ փոքրիկների հետ հարմարավետ հանգիստ անցկացնելու համար մտածված է լավագույն ու հետաքրքիր պայմաններ:

 

Սկզբունք թիվ 3. «Երեմյան պրոջեքթսի »  գործունեության հիմքում սոցիալական պատասխանատվությունն է: Ընկերությունն իր գործունեության հենց սկզբից որդեգրել է սոցիալական պատասխանատվություն ունենալու գործելաոճը,որի արդյունքում արձանագրվել են  բազմաբնույթ ու բազմաթիվ փոխշահավետ գործարքներ: Այսպես.

  1. 1. Ռեստորանների տեղակայման արդյունքում չեն տուժել կանաչ տարածությունները, ռեստորանները հիմնվել են արդեն իսկ գոյություն ունեցող կառույցներում,որոնց տեղն ու դիրքը ի սկզբանե կանաչ տարածությունների հաշվին չեն եղել:
  2. 2. Ընկերությունը պարբերաբար պարենային, հումանիտար օգնություն է ցուցաբերել սահմանային զինծառայողներին: Ընկերությունը, տարին ամփոփելիս, իր աշխատանքային գործունեության ընթացքում տեղի ունեցած ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, ֆինանսական հաշվետվություն ներկայացնելիս, պարգևատրումներ է իրականացնում իրենց գործառույթներում լավագույնը ճանաչված աշխատակիցներին, ինչպես նաև հատուկ պարգևատրումներ՝ ապրիլյան պատերազմի մասնակից-աշխատակիցներին:

3.Ընկերության գործունեությունն իր բնույթով բացառիկ է՝ իր աշխատակիցների նկատմամբ ցուցաբերած հոգատարությամբ, աշխատակիցներին տարբեր իրավիճակներում ընդառաջելու պատրաստակամությամբ, աշխատանքային տարբեր իրավիճակներում աշխատողի նկատմամբ պատշաճ վարքագիծ դրսևորելու ուժեղ կամքով: Այս ամենի շնորհիվ ընկերության ներսում պահպանվում է կորպորատիվ մշակույթ հասկացողությունը, այն է՝ փոխադարձ  հարգալից վերաբերմունք, պատասխանատվության զգացում աշխատանքի հանդեպ, ներքին կանոնադրության պահպանում:

vikings barbershop yerevan

 

Սկզբունք թիվ 4. Ռեստորաններում խիստ հսկողության ու հետևողականության  ռեժիմով պահպանվում է կատարյալ մաքրություն: Խոհանոցում մաքրության ու հիգիենայի պահպանման շարունակականությունը  աշխատակիցների բարեխիղճ աշխատանքի, ռեստորանի ղեկավար անձնակազմի և անվտանգության աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ է: Այստեղ չկա աշխատանքի թերացում, որովհետև հիգիենայի կանոնների պահպանման պայմաններում պատրաստված ուտեստների համտեսումն է  յուրաքանչյուր հաճախորդ-սպառողի իրավունքը, որտեղից էլ սկսվում է վերևում նշված 2-րդ սկզբունքը:

Բիզնեսի ընդլայնման շարժիչ ուժը սկզբունքներն են, որոնք կառուցված են հզոր կարգապահական, սպառողի իրավունքների խստագույն պահպանման և թիմում հանդուրժողականություն ու խաղաղասիրություն պահպանելու հանրագումարի շնորհիվ:

«Երեմյան պրոջեքթսը» շարունակում է ընդլայնել իր գործունեությունը հանրային սննդի ոլորտում՝ ամեն անգամ սպասարկման որակի, հարմարավետության, ժամանցի կազմակերպման նոր լուծումների համար ներգրավելով ժամանակակից մեխանիզմներ ու նոր մոտեցումներ:

 

Նկարում՝ «Երեմյան պրոջեքթսի » գլխավոր տնօրեն  Դավիթ Երեմյան

vikings barbershop yerevan

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget