Սոսո Պավլիաշվիլին վերջին փորձերն է անում սպասվող համերգից առաջ

Սոսո Պավլիաշվիլին վերջին փորձերն է անում սպասվող համերգից առաջ։ Ամիսներ շարունակ հայ երաժիշտներից կազմված «Նավերեյ Օրքեստթրա» խմբի հետ մշակվել են նոր ալբոմի՝ «Կյանքը դա հրաշք է» («Жизнь это каиф») ընդգրկված երգերը, այնպես էլ հին ու ճանաչված հիթերը։ Նշենք, որ հենց այդ բենդով էլ Սոսո Պավլիաշվիլին կշրջագայի աշխարհի տարբեր երկրներով։
Համերգի կազմակերպիչներն են Մեցցո Պրոդաքշնը և Մարզահամերգային համալիրը ։ Հիշեցնենք որ Սոսո Պավլիաշվիլիի և «Նավերեյ Օրքեստթրա» մենահամերգը կկայանա սեպտեմբերի 17-ին, ժամը 19:00, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում։

Սոսո Պավլիաշվիլի (Сосо Павлиашвили) և Նավերեյ Օրքեսթրա!!! Լիովին նոր ծրագիր, սիրված երգերի նոր մշակումներ ու նոր…

Posted by Mezzo Production on 2019 m. rugsėjo 2 d., pirmadienis

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: