Սոցիալական հատուկ խմբերի համար պետբյուջեից ծախսվել է 927 մլն դրամ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների պետական պատվերի նոր ծրագրի չորս ամիսները։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նախարարը գրել է, որ փետրվարից մեկնարկած ծրագիրը նախատեսված էր 230 հազար քաղաքացիների համար։

vikings barbershop yerevan

«Ծրագրի շրջանակներում կատարվել է 4904 միջամտություն (վիրահատություն, ստացիոնար թերապևտիկ բուժում, գլխուղեղի էնդովասկուլյար և սրտի վիրահատություն, ստացիոնար դժվարամատչելի հետազոտություն), որից միայն 270-ը սրտի վիրահատություն»,-գրել է նախարարը՝ տեղեկացնելով, որ վերոնշյալ բուժական և ախտորոշիչ միջամտությունների համար պետական բյուջեից, ընդհանուր առմամբ, ծախսվել է 927 մլն դրամ:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget