Սուրեն Պապիկյանը Մոսկվայում կմասնակցի «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

vikings barbershop yerevan

Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը կմասնակցի հոկտեմբերի 2-5-ը  Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել է ՌԴ կառավարության կողմից՝  ՌԴ էնեգետիկայի նախարարության ղեկավարմամբ

Համաժողովը հարթակ է քննարկելու էներգետիկ բնագավառի մարտահրավերները, զարգացման արդիական խնդիրները։ Համաժողովի ընթացքում կարծարծվեն էլեկտրաէներգետիկայի, գազի, նավթ-նավթամթերքի, ատոմային էներգետիկայի, էներգախնայողության և էներգարդյունավետությանը վերաբերող  թեմաներ։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget