Չրք. Հլս 17th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Ստեղծվել Է աշխարհում առաջին ճկվող համակարգիչը

Lenovo ընկերությունը ներկայացրել Է ճկվող Էկրանով նոութբուք: Ընկերությունում նշում են, որ դա դեռեւս նախատպին Է, եւ որ լիարժեք ռելիզը կկայանա 2020 թվականին:

Սարքն ունի 13,3-դյույմանոց ծալովի Էկրան՝ 2K լուծաչափով եւ կողմերի 4:3 հարաբերակցությամբ: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նոութբուքի քաշը չի գերազանցում մեկ կիլոգրամը, սակայն ավելի ստույգ տվյալներ իմանալ չի հաջողվել: Նաեւ ընկերությունը չի հրապարակել նոութբուքի տեխնիկական բնութագրերը: Միայն հայտնի Է, որ սարքն աշխատում Է լիարժեք Windows 10-ի կառավարմամբ եւ ունի Intel-ի պրոցեսոր:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.